Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Համագործակցել աշխատակազմի մասնագետների հետ և ներկայացնել առաջարկություններ «ՏԻՄ» օրենքի նախագծի վերաբերյալ. - Հետևել փաստաթղթաշրջանառությանը. - Նոր ուսումնական տարվան ընդառաջ կազմակերպել և անցկացնել խորհրդակցություններ ՆՈՒՀ-երի և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ. - ՀՈԱԿ-ների տնօրեններին ծանուցել աշխատակիցների կամավոր վերապատրաստման գործընթացի վերաբերյալ.
է. Ղազարյանին`
- Համայնքի 2024 թվականի առաջիկա ամիսներին բյուջեի եկամուտների հավաքագրման կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացնել աշխատանքներ՝ համագործակցելով վարչական ղեկավարների հետ. - Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.
Ա. Հովհաննիսյանին`
- Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ նոր ուսումնական տարվա առնչվող նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու գործում. - Հայտնաբերել պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին և ներկայացնել տեղեկատվություն. - Հավաքագրել ՀՈԱԿ-ներում նոր ուսումնական տարվա հետ կապված առաջնահերթությունները և խնդիրները, ներկայացնել համապատասխան հաշվետվություն.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և աջակցել բնակավայրերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, բերքահավաքը սահմանված ժամկետներում իրականացնելու գործընթացին. - Գերատեսչություններին ներկայացնելու համար նախապատրաստել համապատասխան տեղեկատվություն-հաշվետվություններ գյուղատնտեսական աշխատանքների մասով.
Պ. Պետրոսյանին`
- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.
Մ. Մկրտչյանին`
- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Հարուցել վարույթներ համայնքի տարածքում ինքնակամ շինությունների, ապօրինի տեղադրված տաղավարների սեփականատերերի նկատմամբ. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքի տարածքում հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մասով. - Կազմակերպել համայնքի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտին հասցնելու գործընթացը.
Վարչական ղեկավարներին`
- Ժամանակին ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ. - Ներկայացնել բնակավայրերում ընթացող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն. - Ներկայացնել զեկուցագրեր նոր ուսումնական տարում դպրոց հաճախող 1-ին դասարանցիների թվաքանակի և դպրոցական պայուսակի պահանջարկի վերաբերյալ: |