Այսօր: Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.08.24 Ծաղկունք բնակավայրում
Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրեում ընթանում են կենտրոնական հատվածի վերակառուցման աշխատանքներ, որն իրողություն է դարձել ՀԲ-ի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված է 1760քմ մակերեսով ասֆալտբետոնե ծածկույթի փոխարինում երկաթբետոնյա ծածկույթով, եզրաքարերի փոխարինում, 844քմ մակերեսով մայթերի սալիկապատում, որին կհաջորդեն 5686.67քմ մակերեսով կանաչապատումը, բարեկարգումը, ինչպես նաև նախատեսված են կառուցապատման աշխատանքներ: Ծրագրի կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղն է: Ծաղկունք բնակավայրում վերջնագիծն է հատել բուժամբուլատորիայի տարածքի հիմնանորոգման երկրորդ փուլը, որի արդյունքում նորոգվել ... Մանրամասն
14.08.24 Տեղեկացում

 

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 18-ին Աստվածածնի վերափոխման տոնին, ժամը 12։30֊ին Դդմաշենի Թադևոս առաքյալի անունը կրող եկեղեցում տեղի է ունենալու պատարագ և խաղողօրհնեքի արարողություն։

13.08.24 Թող լինի այգի... և եղավ այգի
Օգոստոսյան հերթական օրը հրավեր էր կարդում, և բոլոր ճանապարհները տանում էին Սևանի քաղաքային զբոսայգու տարածքում կառուցված պուրակ: Ու չնայած օրը բարեհաճ չէր, սակայն այդ հանգամանքը չէր խանգարել, որ մեծ ու փոքր սևանցիներ շտապեին Երազանքի պուրակ, որտեղ ազդարարվեց պուրակի ոչ պաշտոնական բացումը: Հիշեցնենք, որ 2023թ-ի դեկտեմբերից Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Սևանում կյանքի կոչվեց Սևան համայնքի ղեկավարին կից Կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմնի կողմից ներկայացված և հավանության արժանացած «Թող լինի այգի» ծրագիրը: Ամիսներ անց ընտրված տարածքը «Թող լինի այգի» ծրագրի շնորհիվ բարեկարգվել է՝ վերածվելով ... Մանրամասն
13.08.24 Վոլեյբոլի համայնքային բաց առաջնության մրցանակակիրները

Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Սևան համայնքում կազմակերպվել էին և անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ, որոնք ամփոփվեցին վոլեյբոլի համայնքային բաց առաջնությամբ:
Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրինության և համայնքապետարանի նախաձեռնությամբ կայացած առաջնությանը մասնակցեցին նախապես հայտ ներկայացրած թիմերը:
Թիմային հաշվարկով առաջին մրցանակակիր դարձավ Լճաշեն բնակավայրի վոլեյբոլի թիմը, երկրորդը՝ Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի թիմն էր:
Լավագույն եռյակը եզրափակեց Դդմաշեն բնակավայրի վոլեյբոլի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերն արժանացան հավաստագրերի և գավաթի:

12.08.24 Ուշադրություն.

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 13-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս/թ օգոստոսի 13-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նալբանդյան, Սյունյաց, Շինարարների, Հրազդանի փողոցների, Սայաթ-Նովայի փող. 1-11 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


12.08.24 Անդրադարձ Երիտասադրության միջազգային օրվան
Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Սևան համայնքում կազմակերպված միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահից, որտեղ օրվա առթիվ ներկայացվեցին ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանի սաների ցուցահանդես-ցուցադրությունները: Մեկը մյուսից ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքները երիտասարդների մտքի, զգացածի և մատների համադրությունն էին: Վ Ստեփանյանի անվան ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանում էլ կազմակերպվել էր հանդիպում սևանցի երիտասարդ ստեղծագործողների հետ: Օրվա այդ պահը գրքինն ու ընթերցողինն էր, իսկ երիտասարդն ստեղծագործողներն էլ ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք դեռևս ունենալու են շարունակություն: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ տարվա ընթացքում ... Մանրամասն
12.08.24 Իրազեկում
Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցՀԱՐՑԵՐ՝ գործատուներից։ Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։ Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Հարց 2։ Արդյոք ֆինանսական աջակցություն կստանամ, եթե ... Մանրամասն
12.08.24 Սահյանական ընթերցումներ, որ միավորել էր սերունդներին
Սևան համայնքի Գրադարանների կենտրոնացված համակարգի Դդմաշենի գրադարանում օգոստոսի 9-ին տեղի ունեցավ Համո Սահյանի ծննդյան 110 ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ «Ես ուրիշ տեղ չկամ», «Ինձ բացակա չդնեք», «Ես եմ քարե պատարագը» երեք սահյանական խորագրերով: Միջոցառմանը ներկա էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, ԿՄՍԵ հարցերի բաժնի աշխատակիցներ, Դդմաշենի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանը, Դդմաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանը, Դդմաշեն գյուղի բնակիչներ և այլ հրավիրվածներ: Գրադարանը շուրջ կես դար ղեկավարած, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆլորա Գրիգորյանի խոսքով՝ այս միջոցառմանը երկար են նախապատրաստվել: Սահյանական ընթերցումներով ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner