Սևան քաղաքը ներառված է Գեղարքունիքի մարզի մեջ, տարածվում է արևելյան երկայնության 45 աստիճանի և հյուսիսային լայնության 41 աստիճանի սահմաններում, գտնվում է ծովի մակերևույթից 1925 մետր բարձրության վրա և զբաղեցնում է 7.5 քառ. կիլոմետր տարածություն: 40 կիլոմետր երկարությամբ շրջանի ափերը ողողում են Սևանա լճի ջրերը: Հյուսիսից հարավ ձգվում է մոտ 35 կմ, արևելքից արևմուտք` մոտ 15 կմ: Այն առանձնանում է ջրային ռեսուրսներով, բնապահպանական և մշակութային հուշարձաններով: Տարածքով անցնում են միջպետական նշանակության ավտոմայրուղիներ, երկաթգիծ: Սևանի կլիմայի համար հատկանշական է արևի առատությունը. ցերեկային արևային օրերի քանակը կազմում է 250-270 օր, որը պայմանավորված է ավազանի դիրքով, բարձրությամբ, օդի մեծ թափանցելիությամբ:
Սևանն ունի հանքային աղբյուրների պաշարներ, որոնք և բուժիչ են, և խմելու: Սևան քաղաքից մոտ 2կմ հեռավորության վրա է գտնվում Սևանա լիճը: Սևանա լիճը բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճն է Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լիճն իր ափամերձ տարածքներով զբոսաշրջության, հանգստի, առողջանարանային հիանալի բնակավայր է:
Քաղաքի զարգացման հեռանկարային առաջին չափանիշը զբոսաշրջության համար նախատեսվող պայմանների ավելացումն ու սպասարկման որակական կողմի բարելավումն է, միջազգային չափանիշներին մոտենալը: Սևանա լճի դերը երկրում մեծացավ հատկապես նրա էներգետիկ պաշարների օգտագործման առումով: Երկար ժամանակ ոչ թե լիճն էր ճանաչվում քաղաքով, այլ հակառակը, քաղաքն էր լճով ճանաչվում: Այս ամենի ազդեցությամբ քաղաքը միշտ առնչվել է լճի հետ, իսկ 1935-ին` իր վրա վերցրել նաև նրա անունը: Սևանա լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։ Շնորհիվ Սևանի թերակղզու վրա գտնվող Սևանավանքի՝ Սևան այցելող ներգնա զբոսաշրջիկների հիմնական զբոսաշրջային ուղղվածությունը հանդիսանում է պատմա-մշակութային ուղղությունը։ Նոր պահանջարկ է վայելում նաև էկոտուրիզմը, հաշվի առնելով Սևանի բուսաբանական այգու և Սևանի ագային պարկի հնարավորությունները։ Ինչպես Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ Սևանում, պահանջարկ վայելող և նոր զարգացող ճյուղ է համարվում գաստրոտուրիզմը, իհարկե հաշվի առնելով նաև տեղային սպեցիֆիկ ճաշատեսակներն ու խմիչքները / հատկապես պահանջակ է վայելում լճի ձկնային տեսականին, չիչխանի հյութը, տեղական հացն ու լավաշը/։ Սեզոնային կտրվածքով /հունիս, հուլիս, օգոստոս/ իր խոսքն է ասում նաև լճափնյա-ջրային զբոսաշրջությունը։ Երկար ժամանակ գործում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված հարաբերությունները, որի շրջանակում հիմք է դրվել նաև գյուղական տուրիզմի զարգացմանը։ Իրականացվել են բազմատեսակ ծրագրեր ինչպես ֆրանսիական կողմի, այնպես էլ այլ միջազգային։ Ներկա պահին և Սևան քաղաքում և Սևանի հարակից գյուղերում /ներկայումս Սևան խոշորացված համայնքի տարածք/ բացվել և հաջողությամբ գործունեություն են իրականացնում բազմաթիվ հյուրատներ։ Սևանը ՀՀ տարածքում հանդիսանում է յուրատեսակ զբոսաշրջային խաչմերուկ, որտեղ տարեցտարի այցելուների քանակն ավելանում է ըստ իր ունեցած մրցակցային առավելությունների /շատ մոտ է գտնվում մայրաքաղաքին, հանդիսանում է Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի հետ կապող խաչմերուկ/։ Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված են նախկին գյուղեր համարվող համայնքները՝ դրանք են՝ Նորաշենը, Չկալովկան, Վարսերը, Լճաշենը, Գեղամավանը, Ծաղկունքը, Դդմաշենը և Զովաբերը։ Գրեթե բոլոր համայնքներն էլ զբոսաշրջային յուրատեսակ գրավչություններ ունեն: Նորաշենն ու Չկալովկան իրենց տեղադիրքով են գրավում զբոսաշրջիկներին, բավական մոտ գտնվելով Սևանա լճին ու Նորաշենի արգելոցին։ Լճաշենն էլ հայտնի է իր յուրատեսակ համարվող Կիկլոպյան ամրոցներից մնացած ավերակներով, Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությամբ, Սուրբ Հռիփսիմե եկեղու ավերակներով և այլն։ Նոր զարգացող հետաքրքիր զբոսաշրջային համայնք է դիտվում նաև Ծաղկունքը, որտեղ արդեն ներդրվել և ներդրվում են գրեթե ամենտարյա ֆինանանսավորում։ Արդեն գործում են երեք խոշոր ռեստորաններ և 3 հյուրատուն։ Սևան խոշորացված համայնքն ունի զբոսաշրջային բոլոր ուղղություններն ընդգրկող զարգացման հեռանկար և մոտ ապագայում այն կդառնա զբոսաշրջային կենտրոնական մի կետ, որտեղ կայցելեն ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեծամասնությունը։
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ
Բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։ Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։
Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։ Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։
Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։ Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։
Անվանում
Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։ Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերին։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով (հին հայկական անվանում), պարսկական Դարյա-Շիրին, անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերեն լիճ բառից։ Ուշ միջնադարում լիճը կոչվել է նաև «Գյոքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»: 1901 թվականին հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա։
Ավանդություն
Գոյություն ունի լճի անվանման ծագման երկու ավանդություն․
Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։ Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։
Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:
Ռելիեֆ
Սևանա լճի ծագումը տեկտոնական է։ Նրա հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով՝ երրորդական դարաշրջանում և ի սկզբանե եղել է ավելի ծանծաղ, քան այսօր։ Այդ են վկայում Սևանա լճի ափին 20-րդ դարի 50-ական թվականներին կատարված հնագիտական ուսումնասիրությունները (Լճաշեն)։
Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրերի իջեցման հետևանքով վերածվել է թերակղզու։ Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով լիճը բաժանվում է երկու անհավասար մասերի՝ Փոքր Սևան և Մեծ Սևան։ Լճի երկարությունը մեծ առանցքով Ձկնագետի գետաբերանից (հյուսիս-արևմուտքում) մինչև Ծովակ գյուղը, (հարավ-արևելքում) կազմում է 74 կմ, միջին լայնությունը 19.2 կմ (ամենամեծ լայնությունը առանցքի նկատմամբ 32 կմ է)։
Մինչև 1930-ական թվականները` լճի մակարդակի արհեստական իջեցումը, լճի ջրի հայելու մակերեսը զբաղեցնում էր 1416 քառ կմ , բարձրությունը՝ 1915.57 մ։ Ջրի ծավալը կազմում էր 58.5 մլրդ. խոր մ։ Ջրի առավելագույն խորությունը 98.7 մ էր, իսկ միջին խորությունը` 41.3 մ։ Մեծ Սևանը բնական վիճակում զբաղեցնում էր 1032.4 քառ կմ մակերես, ծավալը կազմում էր 38.95 մլրդ. խոր մ, առավելագույն խորությունը 58.7 մ էր, իսկ միջինը` 37.7 մ։ Փոքր Սևանի մակերեսը կազմում էր 383.6 քառ կմ, ծավալը` 19.52 մլրդ. խոր մ , առավելագույն խորությունը 98.7 մ, իսկ միջին խորությունը` 50.9 մ։ 2017 թվականի մարտի 20-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51 մ։ Լճի մակերեսը կազմում է 1278.6 քառ կմ , որից Մեծ Սևանը՝ 940.0 քառ կմ, Փոքրը՝ 338.6 քառ կմ, իսկ լճի ծավալը 38.19 խոր կմ, որից՝ 24.10 խոր կմ Մեծ Սևանի ծավալն է, իսկ 14.09 խոր կմ Փոքր Սևանինը։
Սևանա լիճը շրջապատող լեռներն են՝ Գեղամա (Աժդահակ, 3597 մ), Վարդենիսի (Վարդենիս, 3522 մ), Արևելյան Սևանի (3441 մ), Սևանի (Սատանախաչ, 3319 մ) և Արեգունու (Քաշաթաղ, 2740 մ)։ Լեռնաշղթաների օղակը եզրափակում է Փամբակի վերջին ճյուղավորությունը։ Դրա և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը։ Միայն Գեղամա լեռներն են, որ ունեն հրաբխային ծագում. մյուսները մտնում են Փոքր Կովկաս լեռնային համակարգի մեջ։ Լիճը շրջապատող լեռներում ուրվագծվում են հանգած հրաբուխների կոնաձև զանգվածները, որոնց խառնարաններից շատերը լցվել են ջրով և դարձել բարձրալեռնային լճակներ։
Հայտնի է Ակնա լիճը, որը գտնվում է Գեղամա լեռների հրաբխային կոներից մեկի խառնարանում՝ ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա։ Լեռնաշղթաների միջև գտնվում է Սևանի եռանկյունաձև գոգավորությունը։ Այն ունի մի քանի փոքր հովիտներ, որոնցից տարածքով ամենախոշորը Մասրիկի դաշտն է։ Սևանա լճի ափին գտնվող քաղաքներից Գավառը, որը նաև Գեղարքունիքի մարզկենտրոնն է, նույնպես գտնվում է այդպիսի գոգավորության տարածքում՝ Գավառագետի ափին։Սևանի ավազանի ցածրադիր մասերում տիրապետում են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։
Զբոսաշրջություն
Սևանա լիճը միակն է Հայաստանում, որ ունի լողափնյա հանգստավայրեր։ Դրանք հանրահայտ են ոչ միայն հայերի, այլև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։ Սևանի լողափներին կառուցվել են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ՝ ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ անկախության շրջանում։ Առավել հայտնի է հյուսիսային ափը, որը ձգվում է 2.5 կմ՝ Սևանա թերակղզու շրջակայքում։ Լճի ջուրը հարմար է լողալու, ամառային ջերմաստիճանը՝ արևային լոգանքներ ընդունելու համար։ Կազմակերպվում են ակտիվ հանգստի զանազան միջոցառումներ՝ այդ թվում լեռնագնացություն։ 2011 թվականին Սևան ազգային պարկը հայտարարվեց հանգստի գոտի։ Բացվեցին հանրային լողափեր, որոնք ընդունեցին ավելի քան 100 000 մարդու։ Դրանք ունեն ազատ ավտոկայանատեղիներ, զուգարաններ, բուժկետեր։ Շրջակայքում են նաև փրկարար լողորդներն ու այլ հանրօգուտ ծառայությունների ներկայացուցիչներ։ 2014 թվականին հանրային լողափների թիվը 2-ից հասավ 11-ի, որտեղ հանգստացան 200 000 մարդիկ։
Ձկնատեսակներ, ձկան պաշարներ
Սևանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով և ֆաունայով արժեքավորվում է հանրապետության կենսաբազմազանության համակարգում, իսկ կենսապաշարները՝ մասնավորապես ձկնային պաշարները, կարևոր տեղ են գրավում մարզի և հանրապետության բնակչության սննդաբաժնում։ Սևանա լճի ձկները ներկայացված են Սաղմոնազգի (Salmonidae), Սիգազգի (Coregonidae) և Ծածանազգի (Cyprinidae) ընտանիքներով։ Սաղմոնազգիներին է պատկանում էնդեմիկ տեսակ Սևանի իշխանը (Sevan Trout–Salmo ischchan Kessler) իր 4 էկոլոգիական ենթատեսակներով`
Ամառային բախտակ (S. ischchan aestivalis), Ձմեռային բախտակ (S. ischchan ischchan), Գեղարքունի (S. ischchan gegarkuni), Բոջակ (S. ischchan danilewskii): Սիգազգիների ընտանիքի ներկայացուցիչը 1920-30-ական թվականներին լճում կլիմայավարժեցված սիգն է։ Որպեսզի ձկնորսության քանակը ավելացվի նոր ձկանտեսակներ են ներկայացվել` Լադոգայի սիգ և Չուդ լճի սիգ, որոնք հաստատվելով Սևանում առաջացրեցին նաև հիբրիդ տեսակ Սևանի սիգ։ Լճի մակարդակի արհեստական իջեցման հետևանքով իշխանի համար կենսաբանական պայմանները խիստ վատացան։ Մինչև լճի մակարդակի իջեցումը ձկան տարեկան որսը գրեթե հավասարապես կազմված էր իշխանից և կողակից (համապատասխանաբար 50% և 40%)։ 1940-ականների սկզբից սկսեց նվազել իշխանի թվաքանակը, իսկ 1960-ականների կեսերին, լճային ձվադրավայրերի չորացման հետևանքով, կտրուկ վատացան դրանց վերարտադրման պայմանները։ Այս շրջանում սիգն անցնում է կլիմայավարժեցման ադապտացիայի փուլը և 1960 թ.-ից սկսած դրա պաշարները աճում են` 1965 թվականին կազմելով ձկան տարեկան որսի 4%-ը։ Իշխանի բաժինը կրճատվում է մինչև 27.5%, կողակինը` 32%։ Քանի որ Սևանի կողակը ձվադրում է ինչպես լճում, այնպես էլ դրա մեջ թափվող գետերում, լճային ձվադրավայրերի կրճատման արդյունքում խախտվում են նաև կողակի բազմացման պայմանները, որի արդյունքում կրճատվում են պաշարները։ Լճի տրոֆայնության աճի շրջանում իշխանի պաշարները շարունակում են նվազել, որի արդյունքում նախ 1976 թվականից արգելվում է դրա արդյունահանումը, իսկ 1978 ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր թվականին այն ընդգրկված էր ԽՍՀՄ Կարմիր գրքի մեջ, իսկ 1987 թվականին Սևանի բեղլուի հետ միասին գրանցվում են Հայաստանի Կարմիր գրքում։ Սիգի քանակն այս ընթացքում շարունակում է աճել և 1970-ական թվականներին դրա արդյունագործական կենսազանգվածը հասնում է 12000-13000 տոննա։ Չնայած լճից ձկնորսության արգելքներին և պլանավորված մանրաձկան պաշարների տարեկան ավելացման ծրագրին` ներկայումս իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորությունից։ Նրա չորս ենթատեսակից երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը համարվում են իսպառ վերացած, իսկ գեղարքունին և ամառային իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ։ Կողակը կորցրել է արդյունագործական նշանակությունը, իսկ բեղաձուկը հանդիպում է հազվադեպ։ Այժմ ստորև ներկայացնենք ձկնատեսակների էկոլոգիական բնութագրերը և տնտեսական նշանակությունը։ 1. Սևանի իշխան - այս էնդեմիկ, անհետացող տեսակի կանոնավոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պոպուլյացիան գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Իշխանի անհետացման հիմնական պատճառներն են` լճային ձվադրավայրերի չորացումը, ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտումը և ձկնագողությունը։ Վերջին տարիներին այս տեսակի արհեստական վերարտադրության վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ ներկայումս լճում մնացել է միայն գեղարքունի ենթատեսակը, որի բնական վերարտադրությունը լճում նույնպես տեղի չի ունենում։ Այդ նպատակով Բնապահպանության նախարարության «Հայաստանում ձկան էնդեմիկ տեսակների պաշարների համալրում» ծրագրով մասնավոր տնտեսությունից պայմանագրային հիմունքներով գնվում և Սևանա լիճ են բաց թողնվում իշխանի երկու ենթատեսակների մանրաձկներ։ 2. Սիգ – սիգի պոպուլյացիայի միջին տարիքը 3.1 –ից (1991 թ.) նվազել է մինչև 1.1` 2004 թ. և 1.6` 2005թ.: Ընդ որում` 1990–ական թվականներին որսաբաժնում մոդալ տարիքային խմբերը 2-3 տարեկան ձկներ էին, իսկ 1999թ-ին` 1+ և 2+ տարիքային խմբերը։ 1980-ական թվականների համեմատ` լճի ձկնարդյունավետությունը 2005 թվականին կրճատվել է 17 անգամ։ Չնայած, յուրաքաչյուր տարի որոշվել են սիգի որսաչափերը, այնուամենայնիվ արդյունագործական ծանրաբեռվածությունը պոպուլյացիայի վրա մի քանի անգամ գերազանցել է թույլատրելի որսի սահմանները։ 3. Սևանի կողակ և Սևանի բեղլու – Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ շարունակվում է կրճատվել այս տեսակների պոպուլյացիաների թվաքանակը։ Ընդ որում` կողակի պաշարների նվազումը լճային ձվադրավայրերի չորացման և ձվադրման շրջանում արդյունահանման հետևանք է։ 2005թ. իրականացված հետազոտություների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ կողակի աճի տեմպերը, 1980-ական թվականների համեմատ, արագացել են, տեղի է ունեցել նաև կողակի պոպուլյացիայի երիտասարդացում և միջին չափերի փոքրացում` 30.0-ից 22.9 սմ, ինչը ինտենսիվ որսի Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր արդյունք է։ Ընդ որում` առավել ինտենսիվ է ընթանում փոքր տարիքային խմբերի աճը, որն առատ կերային բազայի առկայության ապացույց է։ 4. Լճածածան – արծաթափայլ լճածածանը լիճ է ներթափանցել 1980-ական թվականների սկզբներին։ Սևանա լճում աճում է լճածածանի մեկ պոպուլյացիա, որն այստեղ առաջացնում է բազմաթիվ սնվող և բազմացող վտառներ։ Այն զանգվածաբար հանդիպում է Սևանա լճի ամբողջ ափամերձ հատվածում։ Սևանա լճում լճածածանի սննդառության և վերարտադրման առանձնահատկությունների ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ, Սևանի սակավատեսակ իխտիոֆաունայի, պայմաններում, այս նոր տեսակը ընդունակ է ավելացնել իր թվաքանակը։
Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Սևան համայնքի զբոսաշրջային ռեսուրսների
NN
Օբյեկտի տեղադիրքը
(Համայնք/բնակավայր
/հասցե)
Նկարագիրը
Օբյեկտի անվանումը/
գործառնական նշանակությունը
Հեղինակը/
տարեթիվը
Վիճակը (պահպան-վածությունը)
Արժեքավոր հատվածը
Ծանոթություն
1
2
3
4
5
6
8
1.
Սևան համայնք, ք. Սևան Նաիրյան 17
Մոլոկանի տուն, /բնակելի առանձնատուն/
Իսայ Երշով
19-րդ դար
ոչ բարվոք, ունի սեփականատեր
տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Ելենովկայի 1-ին տունն է
2.
Սևան համայնք Գոմաձոր թաղամաս
Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթող
ճարտարապետ Մանիկ Մանվելյան քարագործ վարպետներ Վարդան և Հարություն 1981թ.
լավ
16մ բարձրություն կառուցված է բարձունքի վրա, տեսանելի է բոլոր կողմերից
3.
Սևան համայնք, ք. Սևան
Սևանի քաղաքային պանթեոն
2004թ.
գերազանց
հուշակոթող
Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներ
4.
Սևան համայնք, ք. Սևան, Ս. Սևանեցի 4ա
Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ
1976թ.
հիմնանորոգված
արտաքին ձևավորումը կատարված է ճարտարապետական ինքնատիպ լուծումներ` որմնաքանդակներով
5.
Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց
Սևանի մշակույթի տուն /Ձկնորսի տուն/
1960-ական թվ.
բավարար
6.
Եղեռնի հուշախաչքար
քանդակագործ Հրաչ Կարապետյան 1990թ.
7.
Սևան համայնք, ք. Սևան, Վլ. Կարապետյանի անվան հարակից տարածք
Քաղաքացիական պատերազմի զոհերի հուշակոթող
8.
Սևան համայնք, ք. Սևանի վարչական տարածք` մայրուղու հարևանությամբ
տեղացիների մոտ ընդունված է այն կոչել Ձկան պոչ
տվյալների չենք տիրապետում
9.
Սևան համայնք, Գագարին բնակավայր
Տիեզերագնացությանը նվիրված հուշարձան կոթող
ճարտարապետ Ա. Ֆարոյան, քանդակագործ Գ. Բադալյան 1981թ.
Գագարինի դիմաքանդակն է, որի ներքևում ստեղծագործ աշխատանքը խորհրդանշող աշխատանքն է, որի շնորհիվ էլ ձեռք են բերվել տիեզերական նվաճումները
10.
Սևան համայնք, Ցամաքաբերդ թաղամաս
Սուրբ Գևորգ եկեղեցի
վերանորոգված է
11.
Սևան համայնք, Գոմաձոր թաղամաս
Գոմաձորի աղբյուր
չգործող
12.
Սևան համայնք, ք. Սևան, Սայաթ-Նովա 1
երկաթգծի կայարանի շենք
1961թ.
ԽՍՀՄ-ի ճարտարապետական մոտեցումների համադրմամբ կառուցված, որը գործում է նաև այսօր
13.
Սևան համայնք, ք. Սևան, Սայաթ-Նովա պուրակ
Սայաթ-Նովային նվիրված հուշատախտակ
1972թ.
հուշատախտակը պարունակում է Սայաթ-Նովայի ստեղծագործություններից երկտողեր և քառատողեր, ամբողջացնում է Սայաթ-Նովա պուրակի բովանդակային և ճարտարապետական մասը
14.
Սևան ՀԷԿ-ի շենք
1949թ.
կառուցել են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ գերեվարված գերմանացիները:
Սևանի ՀԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1936թ.: Խորհրդային հիդրոէներգետիկայի համար Սեւանի ՀԷԿ-ի կառուցումը նշանակալից իրադարձություն էր. այն դարձավ ԽՍՀՄ առաջին հիդրոէլեկտրակայանը " ՀԷԿ-ի ստորգետնյա շինությամբ:
15.
Սևան համայնք, Սեմյոնովկա բնակավայր 1-ին փ., թիվ 54
Հայրենական մեծ պատերազմին զոհված զինվորի հուշարձան
ճարտարապետ Սոս Մանուկյան /1981թ./
Պատմական հուշարձան
16.
Սևան համայնք, գ. Ծովագյուղի կենտրոնական մաս
Մուրացանի արձան
17.
Սևան համայնք, Ծովագյուղ գյուղի դպրոցի հարևանությամբ
Երկրորդ
աշխարհամարտում զոհվածների հուշարձան
Ճարտ.՝Ս. Մանուկյան
1970թ.
18.
Սևան համայնք, Ծովագյուղ գյուղի Մաշտոցներ սրբատեղ
Կոթող
քանդ.՝ Հ. Քոչարյան 1987 թ.
19.
Սևան համայնք, Գեղամավան բնակավայր
խորհրդանշական հուշարձան նվիրված Գեղամավանի հիմնադրման 200-ամյակին
Քանդակագործ, գեղանկարիչ Մուրադ Հովակիմյան /2018թ./
20.
Հուշարձան`
նվիրված է երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված գեղամավանցիների հիշատակին
-
21.
Մատուռ Սբ. Աստվածածին
անհայտ
14-15-րդ դար
22.
գերեզմանոց խաչքարերով
10-17-րդ դար
23.
9-17-րդ դար
24.
եկեղեցի
9-11-րդ դար
25.
Սևան համայնք, Դդմաշեն բնակավայրի փոստի շենքից 50մ
7-րդ դար
26.
Սևան համայնք, Դդմաշեն բնակավայր ամրոցից հվ և ամ
Դամբարանադաշտ
մ.թ.ա 2-1 հզ.
27.
Սևան համայնք, Դդմաշեն բնակավայր-
Հրազդան գետի վերին հոսանքներում, ձախ ափին
«Խրաբեք» միջնադար
28.
Սևան համայնք, Դդմաշեն բնակավայր
տապանաքար
9-20-րդ դար
29.
Սևան համայնք, Դդմաշեն բնակավայրի
ագուցված եկեղեցու բեմին
խաչքար Եղիշի
15-16-րդ դար
30.
1937-1942թթ. 1945-1949թթ. բռնադատված արտաքսված դդմաշենցիներին նվիրված պատմամշակութային կոթող
1970-ական թվ.
նշված են դդմաշենցիների անունները, որոնք դարձել են բռնադատման զոհ
31.
Հուշարձան` նվիրված 2-րդ աշխարհամարտում զոհվածներին
1965-1970թթ.
32.
մատուռ
11-12-րդ դար
33.
34.
Խաչքար
13-րդ դար
35.
մատուռ «Խաչեր»
13-14-րդ դար
36.
եկեղեցու շուրջը` գյուղամիջյան ճանապարհի կառուցման հետևանքով բաժանված 2 հատվածի
գերեզմանոց
37.
Սևան համայնք,
գ. Դդմաշեն, եկեղեցու քարե պարսպի մոտ, պատվանդանին, արձանագիր
11-12 դ.դ.
38.
գ. Դդմաշեն, եկեղեցուց հվ-աե, շարքով կանգնած 4 խաչքարերից ձախից 2-րդը
12-13 դար
39.
գ. Դդմաշեն, եկեղեցուց հվ-աե, շարքով կանգնած 4 խաչքարերից աջից 1-ինը
12-13 դ.դ.
40.
գ. Դդմաշեն, եկեղեցուց հվ-աե, շարքով կանգնած 4 խաչքարերից ձախից 1-ինը
41.
գ. Դդմաշեն, եկեղեցուց հվ-աե, շարքով կանգնած 4 խաչքարերից աջից 2-րդը
42.
գ. Դդմաշեն
43.
Մշակույթի տուն
1981
44.
Հուշարձան
2020
45.
Ամրոց «Բերդի դոշ»
մ.թ.ա. 2-1 հզ
46.
գ. Դդմաշեն, հենած եկեղեցու հվ պատին
Խաչքար Ուստիանի
1571թ.
47.
Մատուռ «Ծառավ ձոր»
16-20 դդ.
48.
Ծաղկունք բնակավայր
Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի 7-19-րդ դար գործող
49.
Սևան համայնք Ծաղկունք բնակավայրի Մատուռ սուրբ Հովհաննես
10-13-րդ դար չգործող
50.
Սևան համայնք Ծաղկունք բնակավայրի Մատուռ Ծաղկեվանք
51.
Սևան համայնք Ծաղկունք բնակավայրի Սաքոնց գերեզմանոց
10-20-րդ դար չգործող
52.
Սևան համայնք Ծաղկունք բնակավայրի Քրջոտ խաչ
12-13-րդ դար չգործող
53.
Սևան համայնք Ծաղկունք բնակավայրի Մեծ հայենականում 1941-1945թթ. զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալիր
54.
Սևան համայնք Վարսեր բնակավայր 1 փողոց, 41
Զահվածների հուշարձան
1970 ական թթ. վերջ
հուշարձան
55.
Վարսեր բնակավայր, ձորափին /հասցե չունի/
«Ծաղկավանք» մատուռ
16 դ.
Վերականգնված 1984 թ., մատուռի ներսում և բակում կան բարձրարվեստ արձանագիր խաչքարեր
56.
Վարսեր բնակավայր 1 փողոց թիվ 86
«Սուրբ Նարեկ» եկեղեցի
19 դ.
Մատուռ –եկեղեցի
2012 թ. վերանորոգվել է Պետրոսյան եղբայրների կողմից
57.
Վարսեր բնակավայր, Գերեզմանոցի հարակից տարածք
Խաչեր- մատուռ
12-15 դդ.
2009 թ. վերանորոգվել է Առաքելյան եղբայրների կողմից
58.
Վարսեր բնակավայր 1փողոց 10 նրբանցք թիվ 1
Հին գերեզմանոց
9-20 դդ.
Խաչքարեր, տապանաքարեր
Առկա են անարձանագիր խաչքարեր և 16-17 դդ. օրորոցաձև և հարթ տապանաքարեր
59.
Վարսեր բնակավայրի կենտրոնում /հրապարակում/
Վահան Աղամալյանի կիսանդրի
2012 թ., Վարսերի գյուղապետարան
շատ լավ
Վահան Աղամալյանը զոհվել է Արցախում, 1994թ,
60.
Վարսեր բնակավայրի կենտրոնում
Ս. Ստեփանոս եկեղեցի
կիսավեր
Եկեղեցական կառույց
Պահպանվել է միայն աստիճանավոր պատվանդամը։
Կան 12-14 դդ. արձանագիր խաչքարեր
61.
Վարսեր բնակավայրի հս ար ծայրին
Գերմանացի և հունգարացի ռազմագերիների գերեզմանոց
Նորահայտ հուշարձան է, չկա պետական ցուցակում
62.
Սևան համայնքն Լճաշեն բնակավայր
Կիկլոպյան ամրոց (պատմամշակույթ.)
Մ.թ.ա 4-րդ հազարամ.
Մասնակի վերականգնված
63.
Սևան համայնքն Լճաշեն բնակավայր 24փ. 1 նրբ. թիվ 1/1
Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը
Մ.թ.ա 786-764թթ.
64.
Սևան համայնքն Լճաշեն բնակավայր 2փ. թիվ 23.
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Մ.թ. 7-13-րդ դար
փլուզված
65.
Կարմիր վանք
66.
,,Թուխ –Մանուկ,,
խաչքարեր
67.
Անգիրավանք
ավերված
68.
Սուրբ Գևորգ մատուռ
7-9-րդ դար
69.
Սևան համայնքն Լճաշեն բնակավայր 10 փող. թիվ . 17
Հայրենական մեծ պատերազմի հուշարձան
1970թ. Նորիկ Հարությունյան
պահպանված
70.
Սևան համայնքն Լճաշեն բնակավայր 1փ. թիվ 2/1
Արցախյան պատեր. հուշարձան
71.
Դամբարանադաշտեր
Մ.թ.ա 3-4-րդ հազ.
72.
Զովաբեր բնակավայրի կենտրոնում
Եկեղեցի Սուրբ Ստեփանոս
Կիսաքանդ
73.
Զովաբեր բնակավայրի դպրոցի մոտ, բարձունքին
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների
1950-ական թթ. վրջ
Պահպանված
74.
Գյուղի եզրին, Զովաբեր-Հրազդան ճանապարհից ձախ
Մատուռ «Սանդուխտ»
13-14 դդ.
Պահպանված, վերանորոգված
75.
Զովաբեր Գյուղի մշակույթի տան մոտ
Գերեզմանոց,խաչքարեր
9-10 դդ.
76.
Զովաբեր բնակավայր Հրազդան գետի աջ ափին, Անդրանիկ Ավագյանի տնամերձում վրկնգ՝ 1984 թ
Մատուռ Թուխ Մանուկ
14-15 դդ.
77.
Զովաբեր գյուղի գործող գերեզմանոցի հվ-ամ մասում
13-20 դդ.
78.
Զովաբեր Գյուղի սկզբնամասում
Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց
79.
Զովաբեր Գյուղի կենտրոնում
Զովաբերի մշակույթի տուն
1974թ.
Facebook
Location on Google Maps
YouTube