Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.09.25 Գեղամավան բնակավայրում իրականացվում է կենսական նշաակություն ունեցող սուբվենցիոն ծրագիր
Ի թիվս Սևան համայնքում այս օրերին իրականացվող սուբվենցիոն մի շարք ենթածրագրերի, ընթացքի մեջ են նաև «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի խորքային հորի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Ծովագյուղ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքներ» ծրագրի 2 ենթածրագրերը: Գեղամավան բնակավայրում իրականացվող սուբվենցիոն ենթածրագրի արդյունքում նախատեսվում է խմելու ջրի մատակարարվող չափաքանակի ավելացում, ինչի նպատակով կառուցվում է խորքային հոր: Աշխատանքները ներառում են 3251 գծմ ջրագծի և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Շինաշխատանքների ընթացքում կկառուցվի խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ: Ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի կանխել ջրի առկա կորսուստները, վերակառուցել ... Մանրամասն
02.09.25 Ամփոփելով 2025-ի օգոստոս ամիսը
Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել է 2025թվականի ամռան վերջին ամսվա վիճակագրությունը: ՔԿԱԳ Սևանի սպասարկման կենտրոնի պատասխանատու Գուրգեն Իգնաթևոսյանի և «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ այս տարվա օգոստոս ամսին կատարվել է ծննդյան ակտի 26 գրանցում, որից 11-ը՝ Սևան քաղաքում, Գեղամավան բնակավայրում` 3, Լճաշեն բնակավայրում՝ 5, Ծովագյուղ բնակավայրում՝ 3, Դդմաշեն բնակավայրում՝ 1, Վարսեր բնակավայրում՝ 1, Գագարին բնակավայրում` 2 ծնունդ: Գրանցված նորածիններից 14-ը աղջիկ է, 12-ը՝ տղա։ 2025թվականի օգոստոս ամսին գրանցված մահերի թիվը 22 է: Օգոստոս ամսվա ընթացքում ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում իրականացված գործարքներից ... Մանրամասն
02.09.25 Հանրային լսում Սևան քաղաքում
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի՝ սեպտեմբերի 2-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Արխիտոն» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածի՝ 1902.0 - 1902.5 նիշով ճեմուղու, Լճաշեն-Սևանի թերակղզի գոտևորման և քաղաքաշինական կանոնադրության նախագծերի վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Հանրային քննարկմանը ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ Արայիկ Հունանյանը, ... Մանրամասն
01.09.25 Ուշադրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի` «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման դրույթների: Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական և համայնքային մարզադպրոցներին, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան ... Մանրամասն
01.09.25 Սեպտեմբերմեկյան ղողանջներ
Պաշտոնապես մեկնարկել է 2025-2026 ուսումնական տարին, իսկ սեպտեմբերի 1-ն ազդարարում է Գիտելիքի և խաղաղության օրը: Սևան համայնքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներում հերթական ուսումնական տարին դիմավորել են կազմ ու պատրաստ, օրվան նվիրված միջոցառումներով: Յուրաքանչյուր դպրոց յուրովի էր նախապատրաստվել օրվան, որին հաջորդեց Գիտելիքի դասի անցկացումը: Այս սեպտեմբերի մեկին էլ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար դպրոցները նախապատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ՝ նրանց փոքրիկ կյանքի մեծ տոնը վերածելով տոնակատարության: Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները և բնակավայրերի վարչական ղեկավարները Գիտելիքի և խաղաղության օրը դիմավորեցին համայնքում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում ... Մանրամասն
01.09.25 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, Հարգարժան մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, Հարգելի ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և խաղաղության օրվա առթիվ: Նոր ուսումնական տարին ազդարարում է սկիզբը նոր նպատակների, ձգտումների, ծրագրերի: Ժամանակակից աշխարհը թերլադրում է իր պահանջները, իսկ կրթությունն անմիջական կրողն ու արձագանքողն է այդ պահանջների: Գիտելիքի և որակյալ կրթության միջոցով մենք կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրները: Այսօրվա հրամակայանն էլ հստակ է՝ կրթել գիտելիքով հարուստ, մրցունակ, արժանապատիվ սերունդ: Հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների պատերից ներս մենք պիտի սովորենք ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ նաև դրանք դարձնել հմտություն և կարողություն, ... Մանրամասն
29.08.25 Սևան համայնքում ավարտվեց մինի ֆուտբոլի մրցաշարը. հայտնի են մրցանակակիրները
Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Սևան համայնքում օգոստոսի 27–ից 29-ն անցկացվեց Սևան համայնքի ղեկավարի՝ մինի ֆուտբոլի 2025 թվականի մրցաշար՝ երկու տարիքային խմբերի միջև: 9-11 և 14-16 տարեկան երեխաներից կազմված թիմերը՝ յուրաքանչյուր թիմում 9 մարզիկ և մեկ ներկայացուցիչ, իրենց ուժերը չափեցին այս մարզաձևում: Առաջնությանը մասնակցեց 6 թիմ` Գագարին, Լճաշեն և Սևան բնակավայրերից։ 1-ին տարիքային խմբում՝ առաջին տեղը գրավեց Սևանի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Լճաշենի և Գագարին բնակավայրերի թիմերը: 2-րդ տարիքային խմբում լավագույնը ճանաչվեց Գագարին բնակավայրի թիմը, երկրորդ մրցանակակիր դարձավ ... Մանրամասն
29.08.25 Տեսակավորման թափոնամաններ են տեղադրվել Սևան քաղաքի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում
Մեկ ամսից ավելի Սևան քաղաքում ներդրվել է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը: Տեսակավորման թափոնամաններ տեղադրվում են ոչ միայն քաղաքի բանուկ հատվածներում, թաղամասերում, այլ նաև բաժանվում են առանձնատների բնակիչներին (ըստ ցանկության): Արդեն շատ առանձնատների բնակիչներ տեսակավորումը դարձրել են իրենց առօրյայի մի մասը, մյուսներին էլ բաժանվում է այս օրերին: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ տեսակավորման թափոնամաններ են տեղադրվել նաև Սևան քաղաքի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի հարակից տարածքներում: Սևանցիների՝ սկզբնաղբյուրում՝ իրենց առանձնատներում, բակերում, տնտեսական գործունեություն իրականացնող տարածքներում, տեսակավորվող թափոնները Սևան քաղաքին նվիրաբերված թափոնատար ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner