Այսօր: Կիրակի, 6 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.04.25 Մաքրությունը դարձնենք կենսակերպ
Որտեղից է սկսվում մաքրությունը, և որտեղ են մաքրության սահմանները վերջանում. տնից, բակից, փողոցից, իսկ սահմաններն էլ ոչ ոք չի կարող հստակեցնել, որովհետև մաքրությունը, նախ և առաջ, կենսակերպ է: Իհարկե, շատերի համար մաքրությունն սկսվում և ավարտվում է սեփական տան շրջանակներում, և դժվար է համոզել, որ այդպիսի մաքրությունը չի կարող լինել լիարժեք: Իսկ համայնքի համար մաքրության տարածքներն ընդգրկուն են ու լայն, որ ամեն օր «չափում» են «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկագում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Ու չնայած ամենօրյա աշխատանքին` ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում անցկացնել շաբաթօրյակներ՝ համաքաղաքայինից մինչև համապետական: Ապրիլի 26-ին նախատեսված է անցկացնել համապետական ... Մանրամասն
04.04.25 «Մենք ենք, մեր բնակավայրերը» շարքից
Սևան միավորված համայնքն ընդգրում է 12 բնակավայր՝ 1 քաղաքային (կենտրոնական) և 11 գյուղական: Յուրաքանչյուր բնակավայր ունի իր առանձնահատկություններն ու ավանդույթները և դառնալով միավորված համայնքի մի մասնիկ՝ նոր երանգներ է ավելացրել մեծ ընտանիքին: «Մենք ենք մեր բնակավայրերը» շարքը պատմում է Սևան համայնքի բնակավայրերի մասին: Միաժամանակ ակնկալում ենք, որ կներկայացվեն բնակավայրերի վերաբերյալ արժեքավոր և հետաքրքիր փաստեր, որոնք կամբողջացնեն բնակավայրերի վերաբերյալ արդեն իսկ եղած տեղեկությունները:Կանգառ 2-րդ. Նորաշեն բնակավայր Նորաշեն բնակավայրն ընդգրկված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կազմում: Նորաշենը նախկինում անվանվել է Էֆենդի, Ռախմաքենդ: Գյուղը հին բնակավայր է: 1830թ. Բիթլիսից, Մշո, ... Մանրամասն
04.04.25 Հանդիպում գրադարանում

Օրը աղայանական էր Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան ԳԿՀ կենտրոնական գրադարանում։
Ձևավորվել էր հայ անվանի գրող Ղազարոս Աղայանի ծննդյան 185-ամյակին նվիրված գրքային և փաստագրական նյութերով հարուստ ցուցադրություն՝ «Հեքիաթային Աղայանը» խորագրով։
Ցուցադրությունը դիտելու էին եկել Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ս. Մկրտչյան), որոնք դրվագներ ներկայացրին Աղայանի հեքիաթներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց գրողի կյանքին և ստեղծագործությանը, հետաքրքիր քննարկմամբ վերհանվեց Աղայան գրողի-քաղաքացու կերպարը։
Հանդիպումն ավարտվեց «Անահիտ» մուլտֆիլմի դիտումով։

03.04.25 ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2025թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ 1-ին փողոց, շենք 10) և 2025թ. ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ 4-րդ փողոց, փակ. 3, շենք 1) տեղի կունենա «Քրիստալ Լեյք Հոլդինգս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված երկու բնակավայրերին հարող Սևանա լճի ափամերձ տարածքներում հյուրանոցային համալիրի և բազմաֆունկցիոնալ կոնֆերանս կենտրոնի կառուցման ... Մանրամասն
03.04.25 Առջևում մարզային փուլն է
Հայտնի են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Սևան համայնքի 1-3-րդ դասարանների համայնքային փուլի հաղթող թիմերը, որոնք կմասնակցեն մարզային փուլին: Սևանի Ն. Դագարյանի անվանա մանկապատանեկան մարզադպրոցում այս օրերին անցկացվում է հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին մասնակցում են Սևան համայնքի Սևան քաղաքի և բնակավայրերի դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտները: Ավարտվել է միջոցառման 1-3-րդ դասարնների աշակերտների մրցապայքարը: Գրանցված արդյունքներով առաջին տեղն զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան N 1 հ/դ-ի թիմը, իսկ երկրորդ տեղը՝ Սևանի Վլ. Կարապետյանի անվան N 3 հ/դ-ի թիմը, որոնք էլ կմասնակցեն ... Մանրամասն
02.04.25 Սևանցի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը նվաճել է ոսկե մեդալ

2025 թվականի մարտի 26-30-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում տեղի ունեցավ XPC վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունը:
ՀՊՖ նախագահ և գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի կազմում հանդես է եկել նաև Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը։ Առաջնությանը մասնակցում էին 15 երկրի ավելի քան 400 մարզիկ:
Հայաստանի հավաքականի տպավորիչ արդյունքները գրանցվեցին նաև Գառնիկ Աբրահամյանի պայքարով:
Նա 82․5 կգ քաշային կարգում պառկած սեղմում վարժությունում գրավեց 1-ին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի և պատվոգրի։
Շնորհավորում ենք մեր մարզիչ-մարզիկին՝ Գառնիկ Աբրահամյանին, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությանը և աշխատակազմին։

02.04.25 Վարազդատ Հակոբյանը սահմանել է հերթական ռեկորդը

Սևան համայնքի ավագանու անդամ, ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարարերի բազմակի հաղթող, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը օրերս սահմանել է հերթական ռեկորդը, այս անգամ՝ Մասիս քաղաքում:

Վարազդատ Հակոբյանը մասիսցի 9-ամյա Դավիթ Պետրոսյանի հետ, քաշելով 30 տոննա քաշով կցորդիչով բեռնատարներ, իր օգտահաշիվը հարստացրեց ևս մեկ ռեկորդով։

Վարազդատը, իր ռեկորդակիր կրտսեր ու ավագ ընկերները ներկաներին պարգևեցին հետաքրքիր և տեսարժան պահեր՝ ստանալով հիացմունքի խոսքեր, նոր ռեկորդներ սահմանելու բարեմաղթանքներ։

02.04.25 Մեկնարկել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը
Սևանի Ն. Դագարյանի անվանա մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին մասնակցում են Սևան համայնքի Սևան քաղաքի և բնակավայրերի դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարնների աշակերտները: Համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցական թիմերը կմասնակցեն մարզային փուլին: Հերթական մարզական միջոցառման նպատակն է՝ անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդում, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացում, դպրոցակա տարիքի երեխաների շրջանում տարբեր մարզաձևերով մարզվելու կողմնորոշման պայմանների ընձեռում, ֆիզիկական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner