03.12.24
Մշակութային նոր հեռանկարներ Սևան համայնքում
|
Նոյեմբերի 28-ից 29-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցավ Եվրոպական միության EU4Culture քառամյա ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Սևան քաղաքի պատվիրակությունը, որի կազմում էին Սևանի համայնքապետարանի, Տարածքային զարգացման ու հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ու Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի ներկայացուցիչները, պաշտոնական փակման արարողության՝ Հայաստանի պատվիրակության կազմում էին: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում Սևանը մեկն էր Հայաստանի 3 քաղաքներից, որ հնարավորություն ունեցավ մշակելու համայնքի մշակութային ռազմավարությունը, ինչպես նաև մեր համայնքի տարբեր մշակութային կառույցների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան մասնակցելու մի շարք մշակութային, կրթական ծրագրերի և նաև իրականացնելու ...
Մանրամասն |
|
03.12.24
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Դեկտեմբերի 3-ին՝ միանալով միջազգային հանրությանը, նշում ենք Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, որի հռչակմամբ կարևորվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, նրանց կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումները, բարեփոխումներին միտված և լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրերը: Անկախ պայմաններից և առկա միջավայրից՝ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն մեր վարքագծային փոփոխությունների և վերաբերմունքի արդյունքում: Իհարկե, ոլորտային հիմնախնդիրները քիչ չեն` միջավայրի մատչելիությունից մինչև հավասար պայմանների ապահովում, բժշկասոցիալական միջոցառումներից մինչև զբաղվածության հասցեականություն, համարժեք վերաբերմունքի ձևավորումից` ...
Մանրամասն |
|
02.12.24
Վերանորոգվում է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի սրահը
|
Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի դահլիճում բնականոն պարապմունքների անցկացումն ապահովելու համար խիստ անհրաժեշտություն էր վերանորոգման աշխատանքների իրականացումը։ Օրերս մարզադպրոցում մեկնարկել են ծանրամարտի պարապմունքների սրահի վերանորոգման աշխատանքները, որի շրջանակներում իրականացվում են շինարարական մի շարք միջոցառումներ: Աշխատանքների ավարտից հետո մարզիկները հնարավորություն կունենան իրենց պարապմունքներն անցկացնել անվտանգ, հարմարավետ միջավայրում:
|
|
02.12.24
«Մարզական նվաճումներ» շարքից
|
Նախօրեին Երևանում՝ «Դինամո» մարզական համալիրում, կայացավ քիքբոքսինգի Հայաստանի K-1 wak1f բաց առաջնությունը: Սևանցի մարզիկները կրկին ցուցաբերել են տպավորիչ մրցելույթներ և նվաճել պատվավոր հորիզոնականներ: Մրցանակակիրներ են դարձել Edgargym և Հայաստանի K-1 wak1f ազգային ֆեդերացիայի մարզիկներ Ռազմիկ Շուշանյանը ( անցկացրել է երկու մենամարտ), Հովսեփ Ղարիբյանը (անցկացրել է երկու մենամարտ), Ալբերտ Գրիգորյանը (անցկացրել է մեկ մենամարտ), Լևոն Խաչատրյանը (անցկացրել է մեկ մենամարտ) նվաճել են ոսկե մեդալ, Վահե Խաչատրյանը՝ արծաթե մեդալ (անցկացրել է մեկ մենամարտ): Մրցանակակիրները 2025 թվականի փետրվարին կմասնակցեն Եվրասիական առաջնությանը: Մարզիչ Էդգար Ղարիբյանի սաներն արդեն պատրաստվում են հերթական առաջնությանը:
|
|
02.12.24
ՔԿԱԳ. Ամփոփելով նոյեմբեր ամիսը
|
Սևանի համայնքապետարանի տարածքային սպասարկման կենտրոնում ամփոփվել են աշնան վերջին ամսվա տվյալները: Համաձայն ստացված ամփոփագրերի` այս տարվա նոյեմբեր ամսին Սևանի համայնքապետարանի ՔԿԱԳ Սևանի տարածքային սպասարկման կենտրոնում գրանցվել է 13 ծնունդ՝ 8 տղա և 5 աղջիկ: Սևան քաղաքում գրանցվել է 6 ծնունդ, Լճաշեն բնակավայրում՝ 2, Վարսեր բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 1, Գեղամավան բնակավայրում` 1, Զովաբեր բնակավայրում` 1: 2024 թվականի նոյեմբեր ամսին Սևանի բժշկական կենտրոնում ծնվել է 13 երեխա: 2024թ.-ի նոյեմբեր ամսին գրանցվել 30 մահ: ՔԿԱԳ տարածքային սպասարկման կենտրոնում կատարված գործարքներից հոկտեմբեր ամսին համայնքային բյուջե է մուտքագրվել 225.000 դրամ տուրք: Հիշեցնենք, որ ծննդյան, մահվան և ամուսնության ...
Մանրամասն |
|
29.11.24
Իրազեկման արշավ՝ նվիրված ՏԻՄ-ի գործունեությանը
|
Սևանի բազմագործառութային պետական քոլեջում տեղի է ունեցել իրազեկման արշավ՝ մասնակցությամբ համայնքի ակտիվ խմբի անդամների, դասախոսների և ուսանողների: Համայնքում իրականացվող «ՏԻՄխաղա» առցանց խաղը որպես բնակիչների իրազեկվածության բարձրացման գործիք» ծրագրի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ՏԻՄ-ի գործառույթներին, փաստաթղթերին, պատկերացում կազմել համայնքային բյուջեի, 5-ամյա զարգացման ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ: Իրազեկման հանդիպումն անցկացրել են համայնքային ակտիվ խմբի անդամներ, դասախոս Սանամ Գրիգորյանը, ուսանողուհիներ Էմմա Տեր-Պողոսյանը, Մանե Հայրապետյանը: Մատուցվող նյութն ուղեկցվել է համապատասխան սահիկաշարերի ...
Մանրամասն |
|
28.11.24
Հայտարարություն
|
Հարգելի համաքաղաքացիներՀայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կովերի արհեստական սերմնավորման գործընթացին՝ յուրաքանչյուր սերմնավորման համար փոխհատուցելով 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։Ծրագրի համաձայն, ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է 2025 թ.-ին սերմնավորել 530 կովեր:Հաշվի առնելով հանրապետության նախիրներին բնորոշ կովերի ծնի սեզոնայնությունը՝ անհրաժեշտ է սերմնավորման տարեկան ծավալների 60%-ը իրականացնել առաջին և երկրորդ եռամսյակում։Ծրագրով նախապատվությունը տրվում է ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ...
Մանրամասն |
|
27.11.24
Ուշադրություն
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս/թ նոյեմբերի 26-ին ժամը 07:00-ը մինչև նոյեմբերի 27 ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |