Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 14
 
Համար 14Ամսաթիվ 29/07/2024 11:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա ցայտաղբյուրների, դրանք փականներով կահավորելու վերաբերյալ.
- Երիտասարդության միջազգային օրվա առթիվ նախապատրաստել միջոցառումների ծրագիր՝ ներառելով համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններին. -
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Լուսաբանել համայնքում իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները.
- Աշխատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և տեղայնացնել սելավավտանգ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը.

է. Ղազարյանին`

- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարների ճշտման համար, ներկայացնել տեղեկատվություն կնքված պայմանագրերի թվային տվյալների վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.

Ն. Հարությունյանին`

- Նախապատրաստել Երիտասարդական միջազգային օրվան նվիրված միջոցառումների ժամանակացույցը և ներկայացնել միջոցառումների բովանդակությունը՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ.
- Կազմակերպել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.

Զ. Հարությունյանին`

- Բնակֆոնդի պահպանմանն ուղղված խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, համայնքապետարան հասցեագրված դիմումների առնչությամբ իրականացնել այցեր, համագործակցել համատիրությունների նախագահների հետ.
- Հետևել բնակավայրերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, հանձնաժողովի հետ կատարել մոնիտորինգ և տեղեկացնել արդյունքների վերաբերյալ.

Պ. Պետրոսյանին`

- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.

Մ. Մկրտչյանին`

- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Հարուցել վարույթներ համայնքի տարածքում ինքնակամ շինությունների, ապօրինի տեղադրված տաղավարների սեփականատերերի նկատմամբ.
- 2021 թվականից հետո համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն՝ նշելով կատարված աշխատանքների որակը, թերությունների շտկման ընթացքը.

Վարչական ղեկավարներին`

- Ժամանակին ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ.
- Համագործակցել համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի հետ և կազմակերպել երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner