Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց 2023թ. արձանագրված արդյունքների, բյուջեի կատարողականին, այնուհետև համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Զ. Հարությունյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի 6 բնակավայրերի մասով և նշել նպատակահարմարությունը կարկտապաշտպան ցանցերի ներդրման առանձնահատուկ պայմանների կիրառմամբ աջակցության ծրագրից օգտվելու համար. - Կատարել շրջայց առևտրի սրահներում և խանութներում, իրազեկել պոլիէթիլենային տոպրակների օգտագործման մասին.
Ա. Ղուկասյանին`
- Նախապատրաստել համայնքի 2024թվականի ՏԱՊ-ը. - Համայնքի բնակավայրերից ուղարկված 2023թվականի գույքագրման արդյունքները ի մի բերել և ներկայացնել համայնքի ավագանու նիստի հաստատմանը. - Համագործակցել վարչական ղեկավարների հետ և հավաքագրել տեղեկատվություն բնակավայրերում ընտրատեղամասերի համար հատկացված շենքերի մատչելիության վերաբերյալ.
է. Ղազարյանին`
- Ներկայացնել հաշվետվություն 2023թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ` ծախսային և եկամտային բաղադրիչներով. - 2024թվականի բյուջեն ներբեռնել ծրագրում. - Ներկայացնել տեղեկատվություն ապառք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- 2024թվականին համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ կատարված առաջարկությունների և դիտողությունների մասով կազմակերպել քննարկումներ նախագծող ընկերության հետ, ներկայացնել ճշգրտված տվյալներ. - Ամփոփել 2023թվականի աճուրդների միջոցով օտարված հողատարածքների վերաբերյալ տեղեկատվությունը. - Ներկայացնել տեղեկատվություն 2022-2024թվականի հունվարի 6-ը բնակավայրերում կատարված ինքնակամ շինությունների վերաբերյալ.
Ա. Հովհաննիսյանին`
- Համագործակցել մշակութային կենտրոնի, ԳԿՀ-ի աշխատակիցների հետ Հայոց բանակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով. - Վերահսկել արտադպրոցական հաստատություններում ջեռուցման գործընթացը.
Դ. Թորոսյանին`
- Ներկայացնել համայնքում իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը. - Համագործակցել տեղական և միջազգային կառույցների հետ, ներկայացնել այն ծրագրերը, որոնց իրականացումն առաջնահերթություն է, և կատարվող ծրագրային առաջարկների վերաբերյալ անցկացնել նախնական քննարկումներ.
Վարչական ղեկավարներին`
- Ամփոփել և ներկայացնել 2023թվականին բնակավայրերում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և առկա հիմնախնդիրները: |