10.03.25
Մեկնարկել է Կանանց միամսյակը
|
Մարտի 8-ով հանրապետությունում մեկնարկել է Կանանց միամսյակը, որի շրջանակներում Սևանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը, պատրաստել էր քաղցր ու հաճելի անակնկալ Սևան համայնքի միջին մասնագիտական, հանրակրթական, նախադպրոցական, արտադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների և կազմակերպությունների, Սևանի համայնքապետարանի և բնակավայրերի աշխատակազմերի, համայնքում գործող հիմնարկների, կազմակերպությունների, ընկերությունների՝ աշխատակից կանանց և աղջիկների համար։ Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, բնակավայրերի վարչական ղեկավարները այցելեցին յոթտասնյակից ավել հաստատություններ և կազմակերպություններ` տոնական անակնկալի հետ փոխանցելով ...
Մանրամասն |
|
10.03.25
Լինենք տեղեկացված
|
Պետությունը փոխհատուցում է մինչև 𝟭𝟬𝟬 𝟬𝟬𝟬 դրամ Ձեր կրթական և առողջապահական ծախսերից Ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, ովքեր ներկայացնում են եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեն եկամտային հարկ։ Որքա՞ն և ո՞ր ծախսերն են փոխհատուցվում Մինչև 100 000 դրամի փոխհատուցում կրթական ծախսերի համար. ուսման վճար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, արվեստի, սպորտի կամ այլ երաշխավորված կազմակերպություններում ու կենտրոններում։ Մինչև 50 000 դրամ փոխհատուցում առողջապահական ծախսերի համար. ատամնաբուժական ծառայություն և առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերում։ Միաժամանակ կարող եք օգտվել և՛ կրթության, և՛ առողջապահության գծով փոխհատուցումից, բայց ընդհանուր ...
Մանրամասն |
|
08.03.25
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
|
Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ Շնորհավորում եմ ձեզ գարնանային սիրված ու գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Գարնանամուտն ազդարարվում է մեր կողքին ապրող կանանց մեծարելու, նրանց դերը մեր հասարակության մեջ ևս մեկ անգամ կարևորելու և շեշտադրելու լավագույն հնարավորությամբ: Հանրային, հասարակական, պետական, համայնքային կյանքի բոլոր ոլորտներում անուրանալի է կանանց դերը, տեսանելի՝ նրանց աշխատանքը: Կանանց մասնագիտական որակները, համատեղվելով կանացի նրբազգացությանն ու նրբանկատությանը, մայրական հոգատարությանը, ստեղծում են տեսանելի արդյունքներ, որոնց շնորհիվ ունենք հավասարակշիռ հասարակություն և միջավայր: Այս բարդ ժամանակներում էլ մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ կանայք դիմակայում ...
Մանրամասն |
|
07.03.25
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցում
|
Մարտի 9-ը ուկրաինացի մեծ բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի ծննդյան օրն է։ Մեծ արվեստագետի ծննդյան օրվան ընդառաջ ուկրաինական մշակութային կենտրոնը,որը կրում է Տ.Շևչենկոյի անունը,կազմակերպել էր նկարչության մրցույթ։ Մարտի 6-ին Լճաշենի մշակույթի տանը տեղի ունեցավ մրցույթի ամփոփում, որին մասնակցում էին Լճաշեն բնակավայրի մանկական արվեստի դպրոցի սաները։ Երեխաներն իրենց աշխատանքներում պատկերել էին տեսարաններ բանաստեղծի ստեղծագործություններից, նրա դիմանկարը, ուկրաինական բնապատկերներ, կենցաղը և այն ամենը ինչը կապ ուներ Շևչենկոյի արվեստի և գործունեության հետ։ Միջոցառման պատվավոր հյուրն էր Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը: Լոբաչը ...
Մանրամասն |
|
06.03.25
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ
|
Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող ...
Մանրամասն |
|
06.03.25
Հայտարարվել է ԵԽ Լանդշաֆտի մրցանակ
|
Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները: Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2004թվականին: ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում ...
Մանրամասն |
|
05.03.25
Իրազեկում
|
Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության մասով Ձեր կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող եք ստանալ փոխհատուցում։ Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և արդեն ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հնարավորությունը գործում է ինչպես Ձեր, այնպես էլ՝ Ձեր ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից Կրթության գծով սոցիալական ...
Մանրամասն |
|
04.03.25
Սևանի համայնքապետարանի վարչական շենքում տեղադրվե է արևային համակարգ
|
«Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» ծրագրի շրջանակում Սևանի համայնքապետարանի վարչական շենքի արևային համակարգի տեղադրման աշխատանքները շուտով կհատեն ավարտական փուլը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի և Սևանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում՝ ֆինանսավորմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ արդյունքում իրողություն է դառնում 50կՎտ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը, որը էներգախնայողությանն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |