Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ճանաչվել խնամակալ կամ հոգաբարձու

Խնամակալ կամ հոգաբարձու ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում համայնքի ղեկավարին:

Համայնքի ղեկավարը դիմումը մակագրում է Խնամակալության և հոգաբարձության մարմնի նախագահին: Գործը հանձնաժողովի նախագահի կողմից ուսումնասիրվելուց հետո, բնակչից պահանջվում է օրենքով պահանջվող համապատասխան փաստաթղթեր`

1. Դիմում՝ լրացված սահմանված ձևով: Դիմումի ձևը տրամադրում է համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցը։ Դիմումի ձևը հնարավոր է ներբեռնել նաև համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային կայքի ծառայությունների հավաքածու բաժնից,
2. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակ,
3. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի մասին տեղեկանք՝ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից,
4. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի առողջության մասին տեղեկանք (որ նա չի տառապում ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշմամբ սահմանված հիվանդություններով)՝ բժշկական հաստատությունից,
5. Տեղեկանք խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատա¬վարձի չափի մասին,
6. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի չաշխատելու դեպքում՝ ապացույց ապրուստի միջոցներ ունենալու մասին (գյուղատնտեսությամբ զբաղվածություն, բանկային տրանսֆերներ, բարեգործական աջակցություն և այլն),
7. Բնութագիր խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի մասին ,
8. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի ընտանիքի անդամների գրավոր համաձայնությունը,
9. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու փաստը հավաստող փաստաթղթի (վկայականի, պայմանագրի) բնօրինակ, 10. Խնամակալի (հոգաբարձուի) թեկնածուի և անչափահասի բնակության և/կամ հաշվառման վայրից տեղեկանք, 11. Անչափահասի ծննդյան վկայականի (անձնագրի) բնօրինակ,
12. Անչափահասի ծնողների մահացած լինելու դեպքում՝ մահվան վկայականի (անգործունակ, անհայտ բացակայող ճանաչված լինելու, ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի) բնօրինակ,
13. Անչափահասի ծնողների ազատազկման դատապարտված (կալանավորված) լինելու դեպքում՝ դատարանի դատավճռի (որոշման) բնօրինակ,
14. Անչափահասի ծնողների կողմից օբյեկտիվ պատճառներով անչափահասի իրավունքների պաշտպանությամբ և դաստիարակությամբ զբաղվելու անհնարինության դեպքում՝ ծնողների գրավոր համաձայնություն երեխայի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին (վավերացված նոտարական կարգով),
15. Տեղեկանք անչափահասի առողջության վերաբերյալ՝ բժշկական հաստատությունից, 16. Տեղեկանք անչափահասի կրթական հաստատություն հաճախելու մասին՝ կրթական հաստատությունից, 17. Անչափահասի 1 լուսանկար:

Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է (նպատակահարմար է դիմումատուի մասնակցությամբ), անհրաժեշտության դեպքում կատարվում է դիմումատուի և խնամակալի կյանքի պայմանների հետազոտում, և տալիս է իր եզրակացությունը, որից հետո դիմումը քաղաքապետի որոշմամբ բավարարվում կամ մերժվում է: Վերջինիս դեպքում, օրենքով սահմանված կարգով, բնակիչը կարող է բողոքարկել դատական կարգով: Որոշման մեկ օրինակը տրվում է բնակչին, իսկ մյուս օրինակը պահվում է քարտուղարությունում:

Սևան համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմնի հասցեն է` ք. Սևան, Նաիրյան 164, համայնքապետարան, 7 սենյակ:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՂԱԶԱՐՅԱՆ ԷԴԻԿ (Համայնքի ղեկավարի օգնական)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 27/02/2021
Թեմա Իրավունք
Իրավական հիմքը ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner