26.12.24
ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման ևս մեկ հարթակ
|
«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Անի Պետեյանը և բաժնի առաջատար մասնագետ Անի Աբրահամյանը, որոնք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպես համայնքի երիտասարդ աշխատողներ, նոյեմբեր ամսին մասնակցել էին «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացներին: Ամփոփիչ հանդիպման ...
Մանրամասն |
|
26.12.24
«Հեքիաթ»-ի ամանորյա ղողանջները
|
Նախատոնական տրամադրությունն ու աշխույժ եռուզեռն ամենուր է, որը, նախևառաջ, վարակել է փոքրիկներին: Սևան համայնքի բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններում օրեր շարունակ միմյանց են հաջորդում տոնական հանդեսներն ու ցերեկույթները` զարդարված դահլիճների, տոնածառի, երգ ու պարի, Ձմեռ պապիկի, Ձյունանուշի, նվերների ուղեկցությամբ: Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում յուրովի են նախապատրաստվել սիրված ու սպասված օրվան: Կազմակերպված միջոցառումն ուղեկցվեց տոնին համահունչ զարդարված դահլիճում՝ բարձր և ուրախ տրամադրությամբ, իսկ փոքրիկներն էլ իրենց հատուկ անմիջականությամբ ճանապարհեցին 2024 թվականը: Մանկապարտեզի սաները ներկաներին տեղափոխել էին հրաշքներով լի աշխարհ, որտեղ գույների հրավառություն ...
Մանրամասն |
|
26.12.24
Տարեմուտի շեմին
|
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցում հերթական միջոցառումը տոնական էր. ճանապարհում էին հերթական տարին համերգային ծրագրով և ցուցահանդեսով: Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում գործող հնարավորություն է ընձեռել բնակավայրի երեխաներին ծանոթանալ արվեստի մի քանի ճյուղերին, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ: Լճաշենի արվեստի դպրոցում գործող երաժշտական և նկարչական խմբերում շուրջ 70 երեխա շվի, կլառնետ, դուդուկ, դաշնամուր, դհոլ գործիքներն է բացահայտում, վոկալային տվյալները կատարելագործում, մտքի ու ձեռքի համադրմամբ կտավին հանձնում իր երևակայական աշխարհի գույներն ու պատկերները: Տարվա ընթացքում ձեռք բերվածն էլ դարձել էր նկարչական ու ձեռքի աշխատանք, երաժշտական կատարում, որը ներկաներին պատճառեց մեծ բավականություն:
|
|
26.12.24
Սևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
|
Դեկտեմբերի 25-ին Սևանի համայնքապետարանի վարչական շենքի մերձակա հրապարակը մարդաշատ էր և աշխույժ, տիրում էր նախատոնական տրամադրություն: Ամանորի գլխավոր զարդը՝ տոնածառը, իր շուրջն էր համախմբել մեծ ու փոքրին: Մինչ Սևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառվելը, փոքրիկներին հյուր եկան մուլտ հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունն ուղեկցվեց երգ ու պարով, ելույթ ունեցան Սևանի մշակութային կենտրոնի սաները, միմյանց հաջորդեցին բարեմաղթանք-շնորհավորանքները: Երեխաներին սպասվում էր ևս մեկ հաճելի ու սպասված անակնկալ: Էդիկ Առաքելյանի և Պերճ Թովմասյանի կողմից ներկա բոլոր երեխաներին բաժանվեցին ամանորյա նվերներ: Գլխավոր տոնածառը՝ Ամանորի խորհրդանիշը, իր լույսերով ազդարարեց ...
Մանրամասն |
|
26.12.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և «ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2343-Ն որոշման հավելվածի` 2025թվականի հունվարի 10-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱՎԻԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի վարչական տարածքում արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում /2-րդ փուլ/: Ակնկալում ենք ազդակիր Զովաբեր բնակավայրի, հարակից ...
Մանրամասն |
|
26.12.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 10-ին՝ ժամը 12։30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24/ տեղի կունենա «ԱՐՏՄԱ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող արևային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում /2-րդ փուլ/: Ակնկալում ենք ազդակիր Լճաշեն բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ...
Մանրամասն |
|
25.12.24
Մարզական Սևան Ամփոփելով 2024թվականը
|
Շուտով 2024 թվականն էլ կդառնա պատմություն, որին հանձնելու ենք նաև համայնքային կյանքի տարբեր ոլորտներում գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Այս օրերին համայնքի տարբեր կազմակերպություններում և հաստատություններում ամփոփում է հերթական տարին: Մարզական կյանքում քիչ չէին ակնառու հաջողությունները՝ մեր մարզիկների գրանցած մրցանակներով և մեդալներով, մարզիչների նվիրյալ և ջանադիր աշխատանքի տեսանելի արդյունքով: Սևանցի մարզիկները 2024-ին մասնակցեցին հանրապետական, համահայկական, միջազգային առաջնություններին և մրցաշարերին, նրանցից շատերը Սևան բերեցին մեդալներ: Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի խմբի սան Հովհաննես Հովհաննիսյանը Վանաձոր քաղաքում կայացած ծանրամարտի բաց առաջնությանը ոչ միայն ...
Մանրամասն |
|
23.12.24
Ուշադրություն
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի աշխատանքներով պայմանավորված, ս/թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ից մինչ ժամը 23:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր գյուղի բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |