Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի՝ sevancity.am, «Համայնքի բյուջե» բաժնում հնարավորություն է ընձեռվել e-paymants պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով համայնքի բյուջե վճարել տեղական տուրքեր և վճարներ անկանխիկ եղանակով: Համայնքի բյուջեի հաշվեհամարներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Համայնքի բյուջե» բաժնի «Բյուջեի պլան»-ի «Եկամուտների պլան» ենթաբաժինը: Անկանխիկ վճարումներ կարող եք կատարել Սևանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում՝ 2-րդ հարկ, բնակավայրերում՝ վարչական ղեկավարների նստավայրերում՝ POS տերմինալների միջոցով:
«Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հենքի վրա գործող նախակրթարան հաճախող սաների ծնողական վարձավճարները ևս կարող են կատարվել նույն եղանակով: «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից նախակրթարան հաճախող երեխաների ծնողներին տրամադրված QR կոդերի և ծածկագրերի կիրառման միջոցով ծնողը կարող է մուտք գործել իր երեխայի էջ և կատարել համապատասխան առցանց անկանխիկ վճարում՝ բանկային քարտի միջոցով: