15.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «ԳՈԳ-ԱՐՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Գեղարքունիքի մարզի Լճաշենի բազալտների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի երկրաբանահետախուզական աշխատանքների» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Լճաշեն բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
|
|
15.09.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Լճաշեն, 2-րդ փողոց, շենք 24) տեղի կունենա «Ռեմլուքս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի Պլտինի 5/1 հասցեում հանդիսությունների սրահի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (http://env.am): Ակնկալում ենք ազդակիր ...
Մանրամասն |
|
15.09.25
Հոկտեմբերի 18-ին տեղի կուեննա Պոպոքի փառատոն
|
2025 թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում տեղի կունենա 3-րդ «Պոպոքի փառատոնը», որը նպատակ ունի խթանել տեղական արտադրանքի և գյուղատնտեսական մշակույթի ճանաչումը, աջակցել համայնքների զարգացմանը, ինչպես նաև ստեղծել համագործակցության և վաճառքի նոր հնարավորություններ։ Փառատոնը ներառելու է - տեղական արտադրողների և ձեռագործության վարպետների ցուցահանդես-վաճառք, - գաստրո և զբոսաշրջային նախաձեռնությունների ներկայացում, - երաժշտական ու մշակութային ծրագրեր։ Փառատոնի կազմակերպիչները հրավիրում են մասնակցելու արտադրանքով, ծառայություններով կամ նախաձեռնություններով։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել էլ․ փոստին՝ aregakardar@gmail.com, կամ զանգահարել +374 55 901 500 հեռախոսահամարով:
|
|
15.09.25
Սևանցի մարզիկները՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի 1-ին մրցանակակիրներ
|
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: Մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը: 7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է: Եռյակը եզրափակում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը: ...
Մանրամասն |
|
12.09.25
Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը
|
Նոր հնարավորություն քաղաքացիների համար Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված Նկարիր Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը Ուղարկիր քո համայնքապետարանին Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։ teselem.am «Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում «Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․ ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին, բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։ Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։ Տեսելես՝ կիսվիր, միասին կլուծենք
|
|
12.09.25
Կայացավ լողափնյա ըմբշամարտի ՀՀ առաջնություն
|
Երկրորդ տարին անընդմեջ, համախմբելով ՀՀ բոլոր մարզերից շուրջ 90 մարզիկ, Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիան Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ կանոնադրությամբ անցկացրեց դիտարժան մրցաշար, որտեղ մասնակցեցին բոլոր տեսակի ըմբշամարտի մարզիկները` հունահռոմեական և ազատ ոճայիններ, սամբո, ձյուդո ինչպես նաև հայկական կոխի սիրահարները։ Առաջնությունը տեղի ունեցավ Սևանա լճի ափամերձ տարածքում։ Էմոցիոնալ և անակնկալներով լի գոտեմարտերը զարդարեցին աղջիկ մարզուհիները, մասնավորապես՝ սամբո մարզաձևի ներկայացուցիչները մի քանի քաշային կարգերից։ Առաջնությանը մասնակցում էին նաև Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչները, Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբի սաները:https://www.facebook.com/share/p/1FaXnTSFSt/ ...
Մանրամասն |
|
10.09.25
Առաջին անգամ առաջին դասարան
|
Օրեր առաջ մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարին: Այս սեպտեմբերի մեկին էլ առաջին անգամ դպրոց ոտք դնող երեխաների համար դպրոցները նախապատրաստվել էին յուրովի` նրանց փոքրիկ կյանքի մեծ տոնը վերածելով տոնակատարության: Դպրոցական կյանքին ու դասագրքերին քայլ առ քայլ ընկերացող փոքրիկները համալրել են դպրոցականների շարքերը: Սեպտեմբերի 10-ի դրությամբ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին դասարանցիների թվային պատկերն այսպիսին է՝ Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց - 116 աշակերտ, Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց - 14, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց - 97, Սևանի թիվ 4 հիմնական դպրոց - 26, Սևան քաղաքի N 5 միջնակարգ դպրոց - 7, Սևան քաղաքի N 6 միջնակարգ ...
Մանրամասն |
|
09.09.25
Սևան քաղաքում ավելանում են բարեկարգված և հիմնանորոգված փողոցները
|
Ավարտվել են Սևան քաղաքի Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։ Ծրագիրը ներառում է Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգում։ Ավարտին են հասցվել Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական, Աբովյան, Թումանյան փողոցների և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ 2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |