Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 06/05/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Կազմակերպել մայիսի 9-ին Սևան համայնքում կազմակերպվող միջոցառումները, ներկայացնել տեղեկատվություն.
- Մշակել Սևան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման 2024-2028թվականների պլանը՝ համագործակցելով համայնքապետարանի բաժինների հետ.
- Համագործակցելով ՀՈԱԿ-ների և ուսումնական հաստատությունների հետ՝ նախապատրաստել և անցկացնել ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները, լավագույններին ներկայացնել խրախուսման, լուսաբանել իրականացվող աշխատանքները.
- Համակարգել համայնքային ծառայողների առցանց վերապատրաստման դասընթացները.
- Կազմակերպել և անցկացնել Սևան համայնքի կողմից 2025թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերի վերաբերյալ հանրային լսման աշխատանքները.

է. Ղազարյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում ֆիզիկական և իրավաբանական անձանց խոշոր ապառքների վերաբերյալ, ներկայացնել վարչարարություն կիրառելու մեխանիզմները.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ կազմակերպելով տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման գործընթացը.

Ա. Հովհաննիսյանին`

- Շարունակել վերահսկողությունը համայնքի ՆՈՒՀ-երում, ըստ անհրաժեշտության ներկայացնել զեկուցագրեր ՆՈՒՀ-երի խմբերի կամ հաստատությունների փակելու վերաբերյալ՝ պայմանավորված հիվանդությունների բռնկմամբ.
- Համակարգել և ներկայացնել տեղեկատվություն համայնքում Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ.
- Հետևել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքին, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.
- Հետևել արտադպրոցական ուսումնական հաստատություններում 2023-2024 ուստարվա տարեվերջյան հաշվետու միջոցառումների նախապատրաստման ընթացքին.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, հավաքագրել առկա առաջնահերթությունները, ներկայացնել շուտափույթ լուծում պահանջող խնդիրները.

Ա. Ավետիսյանին՝

- Հետևել գնման գործընթացների կազմակերպման ժամկետներին և օրենսդրության համապատասխանությանը.
- Կազմակերպել 2024թվականին համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մրցույթների անցկացումը.

Զ. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում, միաժամանակ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար, ներկայացնել առկա խնդիրները և իրականացվող աշխատանքների բնույթը.
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի կոյուղատարի հիմնանորոգմանը նախորդող աշխատանքների վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, ընկերությանը տրամադրել համայնքում պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող կապիտալ շինարարությունների վերաբերյալ տեղեկատվություն աղբահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար:
- Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը.
- Հետևել բաժնի փաստաթղթաշրջանառության կազմակերպմանը.
- Հետևել Սևան համայնքի տարածքում գտնվող մայրուղիների հարակից հատվածներում առկա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացված շինարարական աշխատանքներին, հողային շերտի տեղափոխմանը:

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ.
- Ներկայացնել բնակավայրերում առաջնահերթություն պահանջող խնդիրները, որոնք հնարավոր է իրականացնել համայնքային բյուջեի միջոցով կամ դոնոր կազմակերպությունների կողմից հատկացված դրամաշնորհներով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner