Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 18/03/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները

Հանձնարարվեց`

Դ. Թորոսյանին`

- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և իրականացնել 2024թվականի ապրիլից մեկնարկող պահեստազորայինների ուսումնավարժանքների վերաբերյալ ծանուցագրերի բաժանման գործընթացը.
- Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը, ապահովել գրությունների նախապատրաստմանը և առանց սահմանված ժամկետների ուշացման առաքմանը.
- Ապահովել համայնքում առաջիկայում իրականացվող հանրային լսումների իրազեկման գործընթացը.

է. Ղազարյանին`

- Նախապատրաստել համայնքի բյուջեի 2024թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ և վերանայել բյուջեում աղբահանության ծառայությունների դիմաց նախատեսված գումարների հավաքագրումը.
- Եվս մեկ անգամ վերանայել համայնքում 2024թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի մասով ֆոնդային բյուջեի եկամուտների հոդվածը.

Ա. Հովհաննիսյանին`

- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելիս համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.
- Ամենօրյա վերահսկողություն սահմանել ՆՈՒՀ-երում երեխաների հաճախելիության, սննդի որակի վերաբերյալ, հիվանդությունների բռնկման դեպքում իրականացնել օրենքով սահմանված գործառույթներ.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում, միաժամանակ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար.
- Հետևել բնակավայրերում 2016թվականից հետո կառուցված ջրարբիացման համակարգերի չափագրման աշխատանքներին.

Մ. Մկրտչյանին`

- Անցկացնել քննարկումներ 2025թվականի համար նախատեսվող սուբվենցիոն հայտերի ներկայացման ուղղությամբ, վերհանել համայնքային առաջնահերթությունները՝ համագործակցելով բնակավայրերի վարչական ղեկավարների հետ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը.
- Կազմակերպել համայնքում առաջիկայում իրականացվող հանրային լսումներ

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ.
- Կազմակերպել բնակավայրերի պահեստազորայիններին տրվող ծանուցագրերի հանձնման գործընթացը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner