Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառումը ըստ բնակավայրերի և կեցության վայրերի, ամենօրյա ամփոփը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, իրավասու կառույցներին. - Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգային հարցերը, դրանք ներկայացնել խմբակցությունների ղեկավարներին. - Համագործակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ ՀՀ վարչապետի գավաթի համար անցկացվող վազքուղու մրցումներին աշակերտների տեղափոխումը կազմակերպելու համար. - Նախապատրաստել և ի մի բերել 2024 թվականի ներկայացվող սուբվենցիոն հայտերի փաթեթները` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնելու համար. - Սևան համայնքում Թումո տուփերի տեղադրման համար համագործակցել համապատասխան կազմակերպությունների հետ, ակտը ուղարկել պետգույքի կոմիտե.
Ս. Համբարձումյանին`
- Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ. - Աջակցության տրամադրումից հետո կազմակերպել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
Ա. Հովհաննիսյանին`
- Պարբերաբար աշխատել համայնքի տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների հետ` ԼՂ-ից տեղահանված դպրոցահասակ երեխաների շարժը վերահսկելու նպատակով. - Իրականացնել հաշվառում համայնքի ՆՈՒՀ-եր հաճախող և հերթագրված արցախցի երեխաների մասով.
Մ. Մկրտչյանին`
- Հետևել ընթացիկ տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներին` համագործակցելով կապալառու կազմակերպությունների հետ. - Շարունակել 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջացման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը.
Է. Ղազարյանին`
- Համագործակցելով «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ` ապահովել աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագրերի կնքման գործընթացը` ընդգրկելով համայնքի տարածքում գործող բոլոր տնտեսվարողներին և իրավաբանական անձանց.
Դ. Թորոսյանին`
- Համագործակցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ և ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հյուրանոցներում, հանգստի գոտիներում ԼՂ-ից տեղահանված անձանց բնակության վերաբերյալ տեղեկատվություն` նշելով բնակվողների անունները /ստորագրությամբ/.
Զ. Հարությունյանին`
- Բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել գյուղատնտեսական առկա վիճակը, իրականացվող ծրագրերը և խնդիրները, ներկայացնել համապատասխան տեղեկատվություն.
Վարչական ղեկավարներին`
- Ամենօրյա պարբերականությամբ հաշվառել և Սևանի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել բնակավայրերում բնակվող տեղահանված արցախցիների գրանցամատյանները, կատարել կարիքների գնահատում և ներկայացնել առկա խնդիրները. - Հետևել բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գույքագրել առկա խնդիրները: |