Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը. - Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, հավաքագրել օրակարգային հարցերը. - Լուսաբանել համայնքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը. - Ներկայացնել համայնքի վերաբերյալ 3-րդ եռամսյակի հաշվետվությունը.
Մ. Ռաֆայելյանին`
- Նախապատրաստել և ավագանու նիստին ներկայացնել համայնքի 2024 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի հաղորդագրությունը. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացի և աղբահանության դիմաց գանձված վճարների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն. - Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.
Դ. Թորոսյանին`
- Նախապատրաստել 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի փաթեթները՝ համագործակցելով մյուս բաժինների հետ. - Իրականացնել կազմակերպչական և տեղեկատվական աշխատանքներ 2024 թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կայանալիք համաժողովին և հանդիպումներին Սևան համայնքի մասնակցությունը բարձր մակարդակով ապահովելու համար.
Ն. Հարությունյանին`
- Իրականացնել կազմակերպչական աշխատանքներ Ուսուցչի տոնի և Գրադարանավարի օրվա միջոցառումների անցկացման համար. - Կատարել այցեր արտադպրոցական հաստատություններ, ներկայացնել տեղեկատվություն հաճախող երեխաների թվի, խմբերի վերաբերյալ. - Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների վերակազմակերպում, խստորեն հետևել դատական նիստերի մասնակցությանը. - Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ՆՈՒՀ-երում կատարած ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.
Ռ. Մանուկյանին`
- «Բուսաբուծության աջակցության ծրագիր հաստատելու մասին» N384-Լ որոշման 29-րդ կետի պահանջները կատարելու նպատակով ամփոփել մոնիտորինգի արդյունքները և ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն. - Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների առկա վիճակը.
Պ. Պետրոսյանին`
- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար. - Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի նախկին հանրակացարանային շենքերի սենյակների կարգավիճակի վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Կազմակերպել համայնքի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտին հասցնելու գործընթացը. - Վարսեր բնակավայրի տարածքում առկա ինքնակամ շինության հետագա կարգավիճակի մասին ներկայացնել տեղեկատվություն. - Սևան համայնքի բնակավայրերի ամբուլատորիաների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու գործընթացը կազմակերպելու համար ներկայացնել տեղեկատվություն.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ջրի որակի հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել ջրի որակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: |