Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 19/02/2024 11:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Հետևել փաստաթղթաշրջանառության գործընթացի կազմակերպմանը.
- Իրականացնել հանրային լսումների կազմակերպման գործընթացին առնչվող գործառույթները.
- Հետևել համայնքի աղբահանության կազմակերպման սխեմայի տեղական պլանի կազմման աշխատանքներին.
- Համայնքի ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը ուղարկել փորձաքննության և պաշտոնական հրապարակման.

է. Ղազարյանին`

- Շարունակել Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի ուղղությամբ իրականացվող աշխատանքները համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների և «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ բնակավայրերում աղբահանության վճարների դիմաց գանձումները կատարելու ուղղությամբ.
- Համայնքում 2024թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի մասով ֆոնդային բյուջեի եկամուտների վերանայում.

Ա. Հովհաննիսյանին`

- Շարունակել հանդիպումներն արտադպրոցական ուսումնական հաստատություններում և ներկայացնել ատեստավորման կարգը, մասնակցության պայմանները.
- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ 2023թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացում.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.
- Սոցիալական աջակցության տրամադրման նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից Սևան համայնքի բնակիչների՝ վերահասցեագրված դիմումները ուսումնասիրել, քննարկել և արդյունքների մասին տեղեկացնել.

Զ. Հարությունյանին`

- Ջրարբիացման համակարգերի չափագրման աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում.
- Հավաքագրել և ներկայացնել տեղեկատվություն սեզոնային գյուղատնտեսական ծրագրերին մասնակցող անձանց վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Գույքագրել համայնքում տարածքում առկա 3-րդ և 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերը, անհատական բնակելի տները և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն.
- Ներկայացնել տեղեկատվություն 2020թվականից հետո համայնքի տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի, անհատական տների վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն ՊՎԾ-ին համայնքում 2023թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով կատարված դիտարկումների առնչությամբ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով, իրականացվող ծրագրերի շինաշխատանքների կատարման վերաբերյալ.

Վարչական ղեկավարներին`

- Կազմակերպել աղբահանության վճարների դիմաց գանձվող գումարների գործընթացը.
- Հետևել բնակավայրերին տրամադրված գոհունակության թերթիկների լրացման գործընթացին, ամփոփել և ներկայացնել հաշվետվություն:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner