Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 5
 
Համար 5Ամսաթիվ 04/03/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Նախապատրաստել ավագանու հերթական նիստի օրակարգը, որոշման նախագծերը և տրամադրել ավագանու անդամներին.
- Համայնքային ծառայողների թափուր տեղերի համար մրցույթների անցկացման վերաբերյալ հայտարարությունների հրապարակում և հավակնորդների գործերի ընդունման գործընթացի կազմակերպում.
- Հետևել համայնքի աղբահանության կազմակերպման սխեմայի տեղական պլանի կազմման աշխատանքներին.
- Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը՝ համագործակցելով բնակավայրերի աշխատակիցների հետ.
- Ամփփել գոհունակության թերթիկների արդյունքները և ներկայացնել ՏԿԵ նախարարություն.
- ՀՈԱԿ-ների՝ համատեղությամբ աշխատող աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությունն ամփոփել և ներկայացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ.

է. Ղազարյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն բյուջեի եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման վերաբերյալ.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների և «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ նոր կնքված աղբահանության պայմանագրերից գանձվող գումարների մուտքերը բյուջեի պլանային ցուցանիշներում ներառելու համար.
- Համայնքում 2024թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի մասով ֆոնդային բյուջեի եկամուտների վերանայում.

Ա. Հովհաննիսյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզում նոր խումբ բացելու անհրաժեշտության և Գեղամավան բնակավայրում մանկապարտեզ գործարկելու մասով.
- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելիս համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ.
- Ամենօրյա վերահսկողություն սահմանել ՆՈՒՀ-երում երեխաների հաճախելիության, սննդի որակի վերաբերյալ.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում.
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող անձանց թվաքանակի վերաբերյալ.
- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար.

Մ. Մկրտչյանին`

- Սևան համայնքի գլխավոր հատակագծի հաստատումից առաջ իրականացնել խորհրդակցական աշխատանքներ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով, իրականացվող ծրագրերի շինաշխատանքների կատարման վերաբերյալ.
- Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը. Վարչական ղեկավարներին`
- Կազմակերպել աղբահանության վճարների դիմաց գանձվող գումարների գործընթացը.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ.


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner