Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 22/01/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Հունվարի 28-ին տեղի ունեցող միջոցառումների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն` համագործակցելով մշակութային կենտրոնի և վարչական ղեկավարների հետ.
- Հավաքագրել և ներկայացնել տեղեկատվություն 2023թվականին բնակավայրերում իրականացված ընթացիկ և կապիտալ ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ.

Ա. Հարությունյանին`

- Համագործակցել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպելու համար.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել համատիրության նախագահների հետ և իրականացնել բնակֆոնդի պահպանությանն ուղղված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներ.
- 2024թվականի հունվարի 1-ից 18-ն իրականացված անասունների համատարած հաշվառման աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն.
- Նախապատրաստել և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում աշնանացան ցորենի ցանքի քանակական տվյալների վերաբերյալ.

է. Ղազարյանին`

- Ներկայացնել հաշվետվություն տնտեսվարող սուբյեկտների հետ համայնքի կողմից կնքված պայմանագրերի թվաքանակի և կատարված վճարումների վերաբերյալ.
- Նախապատրաստել համայնքի ավագանու առաջիկա նիստում ներկայացնելու համայնքի 2023 թվականի բյուջեի կատարողականը և 5-ամյա զարգացման ծրագրի տարեկան արդյունքները.
- Մարզպետի աշխատակազմ ներկայացնել Սևանի համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցների հաստիքացուցակները` սահմանված ձևաչափերին համապատասխան.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի վարչական տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին տեղադրված և չօրինականացված գովազդային վահանակների վերաբերյալ.
- Պարբերաբար իրականացնել մշտադիտարկում ավտոճանապարհների պահպանության գոտում գտնվող իրավիճակի վերաբերյալ.
- Գույքագրել համայնքի տարածքում գտնվող սելավատարները և նախապատրաստել անձնագրավորման գործընթացը.
- Ուսումնասիրել համայնքի տարածքում ձևավորված ընտրատեղամասերում առկա թեքահարթակների առկա վիճակը, ներկայացնել տեղեկատվություն դրանց անհրաժեշտ թվաքանակի վերաբերյալ.

Ա. Հովհաննիսյանին`

- Կազմակերպել հունվարի 28-ին նվիրված միջոցառումները, հետևել դրանց նախապատրաստական ընթացքին.
- Համագործակցել ՀՈԱԿ-ների հետ` կազմակերպությունների վերաբացման գործընթացը կազմակերպելու համար.

Վարչական ղեկավարներին`

- Հետևել բնակավայրերի ճանապարհների անցանելիությանը, կազմակերպել աղ ու ավազով մշակման և մաքրման աշխատանքները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner