Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 22/04/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Սևան համայնքում Քաղաքացու օր միջոցառման շրջանակներում կազմակերպել միջոցառումների անցկացումը և իրազեկման աշխատանքները՝ ներկայացնելով ժամանակացույցը.
- Կազմակերպել ապրիլի 24-ի երթի նախապատրաստական աշխատանքները՝ համագործակցելով իրավասու կազմակերպությունների հետ.
- Պատրաստել 2025թվականին ներկայացվող սուբվենցիոն հայտերը՝ համագործակցելով բաժինների հետ.

է. Ղազարյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում ֆիզիկական և իրավաբանական անձանց խոշոր ապառքների վերաբերյալ, ներկայացնել վարչարարություն կիրառելու մեխանիզմները.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ կազմակերպելով տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման գործընթացը.

Ա. Հովհաննիսյանին`

- Իրականացնել վերահսկողություն համայնքի ՆՈՒՀ-երում, ըստ անհրաժեշտության ներկայացնել զեկուցագրեր ՆՈՒՀ-երի խմբերի կամ հաստատությունների փակելու վերաբերյալ՝ պայմանավորված հիվանդությունների բռնկմամբ.
- Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող միջոցառումների, նախաձեռնությունների և ցուցահանդեսների վերաբերյալ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն.
- Ներկայացնել համայնքում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույցը.
- Հետևել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքին, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.

Ա. Հարությունյանին` 

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.
- Սևան համայնքում սոցիալապես խոցելի ընտանիքների վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն և ներկայացնել աջակցության ոլորտները ճշտելու համար.

Ա. Ավետիսյան՝

- Համայնքի բոլոր վարչական ղեկավարների նստավայրերում փակցնելու համար պատվիրել նոր ցուցանակներ.
- Հետևել գնման գործընթացների կազմակերպման ժամկետներին և օրենսդրության համապատասխանությանը.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում, միաժամանակ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար, ներկայացնել առկա խնդիրները և իրականացվող աշխատանքների բնույթը.
- Բուսաբուծության պետական ծրագրի շրջանակներում համակարգել մասնակցող տնտեսությունների կողմից ներկայացվող դիմումների ամբողջականությունը և ներկայացնել Գեղարաքունիքի մարզպետի աշխատակազմ.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա առաջնահերթությունների և 2025թվականի համար նախատեսվող ծրագրերի վերաբերյալ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, ընկերությանը տրամադրել համայնքում պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող կապիտալ շինարարությունների վերաբերյալ տեղեկատվություն աղբահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար:
- Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը.

 Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ.
- Ներկայացնել բնակավայրերում առկա հիմնախնդիրները, աշխատանքների ծավալը.
- Ներկայացնել այն ծրագրերը, որոնք առաջնահերթ են և անհրաժեշտ է ներառել 2025թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner