Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 01/04/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Նախապատրաստել ավագանու հերթական նիստի օրակարգը, որոշման նախագծերը և տրամադրել ավագանու անդամներին.
- Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը՝ համագործակցելով բնակավայրերի աշխատակիցների հետ.
- Կազմակերպել աշխատակազմի համայնքային ծառայողների թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթների գործընթացը.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը, համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, պահպանել գրությունների ուղարկման ժամկետները.
- Ապահովել համայնքում առաջիկայում իրականացվող հանրային լսումների իրազեկման գործընթացը.

է. Ղազարյանին`

- Նախապատրաստել համայնքի բյուջեի 2024թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը.
- Նախապատրաստել որոշման նախագիծ համայնքի բյուջեում աղբահանության գծով եկամուտների վերանայման մասով.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում ֆիզիկական և իրավաբանական անձանց խոշոր ապառքների վերաբերյալ, ներկայացնել վարչարարություն կիրառելու մեխանիզմները.

Ա. Հովհաննիսյանին`

- Իրականացնել վերահսկողություն համայնքի ՆՈՒՀ-երում, ըստ անհրաժեշտության ներկայացնել զեկուցագրեր ՆՈՒՀ-երի խմբերի կամ հաստատությունների փակելու վերաբերյալ՝ պայմանավորված հիվանդությունների բռնկմամբ.
- Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող միջոցառումների, նախաձեռնությունների և ցուցահանդեսների վերաբերյալ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն.
- Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար հրավիրել խորհրդակցություն ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ և ներկայացնել միջոցառումների ժամանակացույցը.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.

Ա. Ավետիսյան՝

- Համայնքի բոլոր վարչական ղեկավարների նստավայրերում փակցնելու համար պատվիրել նոր ցուցանակներ.
- Հետևել գնման գործընթացների կազմակերպման ժամկետներին և օրենսդրության համապատասխանությանը.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում, միաժամանակ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
- Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար, ներկայացնել առկա խնդիրները և իրականացվող աշխատանքների բնույթը.
- Հետևել բնակավայրերում 2016թվականից հետո կառուցված ջրարբիացման համակարգերի չափագրման աշխատանքներին.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա առաջնահերթությունների և 2024թվականի համար նախատեսվող ծրագրերի վերաբերյալ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը. Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ.
- Ներկայացնել բնակավայրերում առկա հիմնախնդիրները, աշխատանքների ծավալը.
- Ներկայացնել այն ծրագրերը, որոնք առաջնահերթ են և անհրաժեշտ է ներառել 2025թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերում:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner