Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 15/07/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Ս/թ հուլիսի 22-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով իրականացնել իրազեկման և տեխնիկական աշխատանքներ.
- Հետևել բնակավայրեր առաքվող հանձնարարականների կատարման ընթացքին.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Լուսաբանել համայնքում իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները.
- Հետևել կադրային գործի վարմանը.
- Հրապարակել Սևան համայնքի 2024թվականի բյուջեի 1-ին կիսամյակի հաշվետվությունը.
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ համայնքում առողջ ապրելակերպին նվիրված հանրային միջոցառումների իրականացման համար՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ.
- Իրականացնել իրազեկման աշխատանքներ «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ.

է. Ղազարյանին`

- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարների ճշտման համար, ներկայացնել տեղեկատվություն կնքված պայմանագրերի թվային տվյալների վերաբերյալ.
- Բաժնի համապատասխան մասնագետների հետ աշխատանքներ իրականացնել խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանուցումներ ուղարկելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար.
- Հետևել բնակավայրերում POS տերմինալների գործարկմանը.

Ն. Հարությունյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի ՆՈՒՀ-երում ամռան շրջանում իրականացվող աշխատանքներին, հետևել երեխաների հաճախելիությանը.
- Կազմակերպել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.
- Ներկայացնել տեղեկատվություն ՆՈՒՀ-երի մանկավարժական աշխատողների մրցույթների կազմակերպման, առաջիկա մրցույթների անցկացման վերաբերյալ.

Զ. Հարությունյանին`

- Շարունակել հետևել քաղաքի կոյուղու կոլեկտորի մաքրման աշխատանքներին, պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
- Բնակֆոնդի պահպանմանն ուղղված խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, համայնքապետարան հասցեագրված դիմումների առնչությամբ իրականացնել այցեր, համագործակցել համատիրությունների նախագահների հետ.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների, գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վերաբերյալ՝ համագործակցելով վարչական ղեկավարների հետ.

Պ. Պետրոսյանին`

- Իրականացնել համապատասխան աշխատանքներ համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.

Մ. Մկրտչյանին`

- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Հարուցել վարույթներ համայնքի տարածքում ինքնակամ շինությունների, ապօրինի տեղադրված տաղավարների սեփականատերերի նկատմամբ.
- Հետևել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, միաժամանակ 2025թվականի համար ներկայացված սուբվենցիոն հայտերի մասով իրականացնել նախապատրաստական աշխատանքներ.

Վարչական ղեկավարներին`

- Ժամանակին ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ.
- Ներկայացնել բնակավայրերում ընթացող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner