Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 11
 
Համար 11Ամսաթիվ 17/06/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Նախապատրաստել համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.
- Հետևել համայնքային ծառայողների առցանց վերապատրաստման դասընթացների ընթացքին.
- Լուսաբանել արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող տարեվերջյան միջոցառումները.
- Կազմել ժամանակացույց ՆՈՒՀ-երի ավարտական հանդեսների անցկացման վերաբերյալ.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, աջակցել կազմակերպելու շտաբային ուսումնավարժանքները.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքապետարանի աշխատակազմի կադրային գործի վարման ընթացիկ վիճակի վերաբերյալ.
- Կազմակերպել հանդիպում-քննարկում բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ ներկայացնելով բնապահպանությա և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները.

է. Ղազարյանին`

- Համայնքի ավագանու նիստից հետո տեղեկատվություն ներկայացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ Սևան համայնքի 2025-2027թվականների ՄԺԾԾ-ի վերաբերյալ.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԿԱ-ի հետ աղբահանության ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարների ճշտման համար, ներկայացնել տեղեկատվություն կնքված պայմանագրերի թվային տվյալների վերաբերյալ.
- Նախապատրաստել համայնքի բյուջեի առաջին կիսամյակի հաշվետվությունը.

Ա. Հովհաննիսյանին`

- Հետևել և աջակցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների տարեվերջյան աշխատանքներին, կազմակերպվող հաշվետու միջոցառումներին.
- Հետևել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքին, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.

Ա. Հարությունյանին`

- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի կոյուղատարի մաքրման աշխատանքների և առկա վիճակի վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. 
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, ընկերությանը տրամադրել համայնքում պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող կապիտալ շինարարությունների վերաբերյալ տեղեկատվություն աղբահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար.
- Նախապատրաստել և քաղաքաշինության տեսչական մարմին ներկայացնել ՊՎԾ-ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:

Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում 2021-2024թվականներին իրականացված գյուղատնտեսական նշանակության ծրագրերի վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ընթացող ծրագրերի և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner