Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 12/05/2025 11:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Սևան համայնքում անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների անցկացման վերաբերյալ ներկայացնել ժամանակացույց, հետևել միջոցառումների կատարմանը և լուսաբանել դրանք.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Բնակավայրերից հավաքագրել 2026 թվականի սուբվենցիոն հայտերի համար ներկայացված առաջարկները, առաջնահերթությունները և նախապատրաստել հանրային լսման.

Պ. Պետրոսյանին`

- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ՝ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան, միաժամանակ աշխատանքային խմբի հետ կատարել տեղազննումներ՝ համապատասխան վարչական վարույթներ իրականացնելու համար.

Մ. Ռաֆայելյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն բյուջեի ընթացիկ եկամուտների վերաբերյալ.
- Աշխատանքներ իրականացնել հարկերի հավաքագրման գործընթացը համակարգված դարձնելու նպատակով.

Ն. Հարությունյանին`

- Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ՝ կազմակերպելով մայիս ամսվա համար նախատեսված միջոցառումները.
- ՆՈՒՀ-երում իրականացնել մշտադիտարկում սննդի որակի, սաների հաճախումների, պարապմունքների անցկացման ուղղությամբ.
- Հետևել արտադպրոցական հաստատություններում տարեվերջյան աշխատանքների կազմակերպմանը, կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների անցկացմանը.
- Երաժշտական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողակարգը կազմակերպելու համար իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ համագործակցելով «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ.

Ռ. Մանուկյանին`

- Համագործացել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը.
- Ներկայացնել տեղեկատվություն պետական գյուղատնտեսական ծրագրերից օգտվող բնակիչների վերաբերյալ ըստ բնակավայրերի.

Մ. Մկրտչյանին`

- Կատարել շրջայց և ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքի վերաբերյալ. - 2025-ից 2026 թվականների համար նախատեսված մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման և մանկապարտեզի շենքի կառուցման համար ներկայացնել նախահաշիվներ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքում պետական և այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Հետևել համայնքի վարչական տարածքում ինքնակամ կատարված աշխատանքներին, իրականացնել համապատասխան գործողություններ.

Ս. Համբարձումյանին՝

- Մայիսի 14-ին Սևան համայնքում բնակվող արցախցիների հետ հանդիպման նպատակով իրականացնել նախապատրաստական աշխատանքներ պայմանավորվածություն ձեռք բերել համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ.

Դ. Թորոսյանին՝

- Ներկայացնել բնապահպանական ծրագիր, որն իրականացվելու է 2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի կողմից տրամադրված բնապահպանական մասհանումների շրջանակում.

Ա. Ավետիսյանին՝

- 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասով նախապատրաստել մրցույթների անցկացումը և ներկայացնել տեղեկատվություն.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն՝ բնակավայրում բնակություն հաստատած արցախցիներից քանիսն ունեն աշխատանք, ինչպես նաև ինչպես են գտել աշխատանք.
- Ներկայացնել բնակավայրերում առկա առաջանահերթություն ներկայացնող խնդիրները 2026 թվականի համայնքում իրականացվող սուբվենցիոն հայտերի կազմման համար:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner