Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Համագործակցել նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ Մեդիագրագիտության շաբաթվա անցկացման համար, լուսաբանել իրականացվող միջոցառումները և նախաձեռնությունները. - Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու նոյեմբերի 18-ին տեղի ունեցող նիստի օրակարգը. - Իրականացնել իրազեկման աշխատանքներ թափոնների տեսակավորման նոր համակարգի ներդրման վերաբերյալ. - Իրականացնել մասնակցային բյուջետավորման իրազեկման աշխատանքների լուսաբանում. - Հետևել փաստաթղթաշրջանառությանը. Կազմակերպել համայնքի 2026 թվականի բյուջեի հանրային լսման աշխատանքները.
Մ. Մկրտչյանին`
- Կազմակերպել ճանապարհաշինարարական սուբվենցիոն ծրագրերի ավարտից հետո գծանշման գործընթացի կազմակերպումը. - Ներկայացնել 2026 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի մասով նախագծա-նախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն. - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերի՝ առաջնահերթություն ներկայացնող խնդիրները, դրանք միավորել սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման համար.
Ն. Հարությունյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն ՀՈԱԿ-ների ընթացիկ աշխատանքների, կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ. - ՆՈՒՀ-երի տնօրենների հետ քննարված մանկապարտեզներում 2026 թվականից ուժի մեջ մտնող նոր սննդակարգի հետ կապված խնդիրների վերաբերյալ ներկայացնել զեկուցագիր և առաջարկներ. - Պարբերաբար այցելել նախադպրոցական և արտադպրոցական հաստատություններ, հետևել ջերմային ռեժիմին, հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, երեխաների հաճախելիությանը, սննդի որակին.
Ռ. Մանուկյանին`
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում պետական և համայնքային նշանակության վարելահողերի չօգտագործման վերաբերյալ. - Կազմակերպել բնակավայրերում մկնասպան թունանյութի բաժանման գործընթացը. - Ներկայացնել տեղեկատվություն աշնանացան ցորենի և գարու բերքատվության վերաբերյալ. - Անասնաբուժների հետ քննարկել բնակավայրերում հակահամաճարակային իրավիճակը, առկա խնդիրները.
Պ. Պետրոսյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող ինքնակամ կառույցներ ունեցող տնտեսվարողների վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն.
Մ. Ռաֆայելյանին՝
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն խոշոր պարտքեր ունեցող հարկատուների վերաբերյալ, միաժամանակ ուղարկել ծանուցագրեր. - Ներկայացնել տեղեկատվություն 2025 թվականի ընթացքում համայնքի բյուջեի միջոցներով կատարված կապիտալ ծրագրերի վերաբերյալ.
Դ. Թորոսյանին՝
- Ամփոփել 2026 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերը, միավորել նույն բնույթի առաջնահերթությունները. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացված էներգախնայողության և էներգաարդյունավետության ծրագրերի վերաբերյալ.
Վարչական ղեկավարներին`
- Բնակավայրում կազմակերպել մասնակցային բյուջետավորման իրազեկման փուլը. - Ապահովել վարչական ղեկավարների շենքերի դրոշները՝ գիշերային լուսարձակներով. - Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերի հակահամաճարակային իրավիճակի վերաբերյալ՝ անասունների հիվանդությունների մասով՝ համագործակցելով անասնաբույժների հետ. - Տրամադրել տեղեկատվություն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող օգտագործման և վարձակալության չտրամադրված (չմշակվող) գյուղատնտեսական նշանակության վարելահողերի վերաբերյալ. - Դիտարկել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից բնակավայրերում կաթի մթերման կետի հիմնումը. - Ակտիվացնել և նպատակային օգտագործել բնակավայրերին տրամադրված POS տերմինալները. |