Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Է. Ղազարյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի տարածքում գործող տնտեսվարողների, իրավաբանական անձանց և «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջև կնքված աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն. - Ներկայացնել ամփոփագիր 2023թ. 1-ին կիսամյակում առևտրի, սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքների վերաբերյալ. - Շարունակել POS տերմինալների տեղադրման գործընթացի հետ կապված նախապատրաստական աշխատանքները. - 2023թվականի բյուջեի 1-ին կիսամյակի արդյունքների և կատարողականի նախապատրաստական աշխատանքների իրականացում.
Ա. Հովհաննիսյանին`
- Նախադպրոցական ուսումնական հաստատություններում «Հրաժեշտ մանկապարտեզին» հանդիսությունների մասնակցության ապահովում. - Սևան համայնքի ՀՈԱԿ-ներում ամռան շրջանի հետ կապված աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողության սահմանում.
Ա. Ղուկասյանին`
- Համայնքապետարանի և բնակավայրերի փաստաթղթաշրջանառության աշխատանքների կանոնակարգման նպատակով առաջարկությունների ներկայացում. - Բնակավայրերում իրականացվող ծրագրերի, ընթացիկ աշխատանքների լուսաբանման գործընթացի կազմակերպում` համագործակցելով տեղական հեռուստաընկերության հետ.
Մ. Մկրտչյանին`
- Սևան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտի անհատույց հանձնման պայմանագրի կնքման նպատակով տարածքի միասնական տեղեկանքի ձեռքբերում, փաստաթղթերի նախապատրաստում. - Համայնքային սպասարկման ճանապարհների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության ներկայացում. - Պետգույքին նվիրաբերվող, համայնքի տարածքում գտնվող գույքերի մասով կատարված աշխատանքների ներկայացում. - Համայնքի տարածքում գտնվող կիսակառույց, անավարտ շինությունների վերաբերյալ տեղեկատվության ներկայացում. - Միջռեգիոնալ տարածական պլանավորման /Գեղարքունիք 1/ վերաբերյալ առաջարկությունների ներկացում` համագործակցելով բնակավայրերի վարչական ղեկավարների հետ. |