Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 28/10/2024 11:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Սևանի համայնքապետարանի ներքին կանոնակարգն ուղարկել բնակավայրեր, իրազեկել աշխատակիցներին.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Լուսաբանել համայնքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը.
- Նախապատրաստել համայնքի գործունեության հոկտեմբեր ամսվա հաշվետվությունը և ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ.
- Նախապատրաստել կարգադրություն համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների ամենամյա գույքագրման աշխատանքների իրականացման համար.

Մ. Ռաֆայելյանին`

- Առաջիկա ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելու համար նախապատրաստել 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների, ծառայությունների մատուցման վճարների որոշման նախագծերը.
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ 2025թվականի բյուջեի կազմման ուղղությամբ:
- Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.
- Ներկայացնել տեղեկատվություն 2024 թվականին իրականացված կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի վճարումների վերաբերյալ.

Դ. Թորոսյանին`

- Նախապատրաստել 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի փաթեթները՝ համագործակցելով մյուս բաժինների հետ.
- Հետևել համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, համագործակցել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնել համայնքի զարգացմանը միտված և համայնքապահպան նշանակության ծրագրեր.
- Համայնքում իրականացվող էներգախնայողության ծրագրի մեկնարկի համար ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն դոնոր կազմակերպություններին.

Ն. Հարությունյանին`

- Վերահսկել համայնքի ՆՈՒՀ-երում տեղի ունեցող թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների ընթացքը.
- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելիս հետևել հանձնաժողովի անդամների՝ դատական նիստերին մասնակցությունը.
- Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ՆՈՒՀ-երում կատարած ուսումնասիրության ընթացքում վերհանված թերությունների, արձանագրված բացթողումների ուղղությամբ կատարել համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ՆՈՒՀ-երի տնօրենների հետ, և 15-օրյա պարբերականությամբ ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն մարզպետի աշխատակազմ.
- Կազմակերել աշխատանքային խորհրդակցություններ համայնքի արտադպրոցական հաստատություններում.

Ռ. Մանուկյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի վերաբերյալ.

Պ. Պետրոսյանին`

- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.

Մ. Մկրտչյանին`

- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի լիցենզավորման գործընթացը ավարտին հասցնելու համար կազմակերպել շենքի չափագրման աշխատանքները և նոր վկայականի ձեռքբերման գործընթացը.
- Լճաշեն բնակավայրում գտնվող խորքային հորը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար փաստաթղթերի փաթեթը ներկայացնել կադաստրի կոմիտե.
- Նախապատրաստել 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը.
- Ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ին նվիրաբերվող բուժամբուլատորիաների նվիրաբերման գործընթացի վերաբերյալ.
- Քարտեզագրել համայնքի տարածքում առկա ցայտաղբյուրները, դրանց վրա փականների առկայությունը և միջոցներ ձեռնարկել փականներ տեղադրելու ուղղությամբ.
- Ներկայացնել տեղեկատվություն 2022 - 2024 թվականներին համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ավարտական փաստաթղթերի վերաբերյալ՝ դրանք մարզպետի աշխատակազմ ներկայացնելու վերաբերյալ.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող ծրագրերի և առաջնահերթությունների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner