Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Նախապատրաստել համայնքի գործունեության կիսամյակային հաշվետվությունները և, ըստ անհրաժեշտության հրապարակել. - Լուսաբանել ՆՈՒՀ-երի ավարտական հանդեսները. - ՀՀ ՏԿԵ նախարարության կողմից ս/թ հունիսի 12-ին համայնքապետարանում անցկացված ստուգման արդյունքները ընդունել ի գիտություն և 10-օրյա ժամկետում ներկայացնել արձանագրված խնդիրների և թերությունների վերացման վերաբերյալ իրականացված աշխատանքները. Հետևել կադրային գործի վարմանը.
է. Ղազարյանին`
- Նախապատրաստել Սևան համայնքի 2024թվականի բյուջեի 1-ին կիսամյակի հաշվետվությունը. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԿԱ-ի հետ աղբահանության ծառայությունների դիմաց հավաքագրվող գումարների ճշտման համար, ներկայացնել տեղեկատվություն կնքված պայմանագրերի թվային տվյալների վերաբերյալ.
Ն. Հարությունյան`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի ՆՈՒՀ-երում կազմակերպվող հանդիսությունների, ամռան շրջանի անցման միջոցառումների վերաբերյալ. - Հետևել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքին, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.
Ա. Հարությունյանին`
- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.
Զ. Հարությունյանին`
- Հետևել քաղաքի կոյուղու կոլեկտորի մաքրման աշխատանքներին, պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի վերաբերյալ. - Բնակֆոնդի պահպանմանն ուղղված խնդիրների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, համայնքապետարան հասցեագրված դիմումների առնչությամբ իրականացնել այցեր, համագործակցել համատիրությունների նախագահների հետ.
Պ. Պետրոսյանին`
- Համագործակցել մարզպետի աշխատակազմի հետ հանրապետական ճանապարհների եզրերին բացօթյա առևտուր իրականացնողների հետ բանակցություններ վարելու համար.
Մ. Մկրտչյանին`
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. Համայնքի տարածքում ինքնակամ շինությունների, ապօրինի տեղադրված տաղավարների ուսումնասիրություն, ըստ անհրաժեշտության վարչական վարույթների հարուցում.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ընթացող ծրագրերի, հիմնախնդիրների վերաբերյալ: |