Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 13
 
Համար 13Ամսաթիվ 20/07/2023 14:30
Վարող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ԳՈՒՐԳԵՆ ԻԳՆԱԹԵՎՈՍՅԱՆ, ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՀՈՒՍԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Հանձնարարվեց`

Է. Ղազարյանին`

- Պատրաստել Սևան համայնքի 2023թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարողականը` համայնքի ավագանու առաջիկա նիստին ներկայացնելու համար.
- Ներկայացնել աղբահանության ծառայությունների դիմաց գանձված եկամուտները և ծախսերը.
- Աշխատանքներ իրականացնել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության ծառայությունների դիմաց կնքվող պայմանագրերի վերաբերյալ.

Ա. Հովհաննիսյանին`

- Նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման գործընթացի առկա վիճակի վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.
- Համահայկական 8-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել` համագործակցելով Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինության հետ, ներկայացնել առկա խնդիրները.

Զ. Հարությունյանին`

- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ վիճակը.

Ա. Ղուկասյանին`

- Համապատասխան գրություններ ուղարկել համայնքում գործող պետական կազմակերպություններին` աշխատակիցների` համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները ճշտելու և համապատասխան հանձնարարականներ տալու նպատակով.
- Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների միջոցով ապահովել «Դրոշի մասին» ՀՀ օրենքի պահանջները.
- Զովաբեր բնակավայրում ջրամատակարարման համակարգի ստուգման նպատակով հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացնել համապատասխան աշխատանքներ.

Մ. Մկրտչյանին`

- Նախապատրաստել ամփոփ հաշվետվություն համայնքում իրականացվող ծրագրերի, դրանց ընթացքի վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի վարչական տարածքում ապօրինի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ` համագործակցելով համ,ապատասխան կառույցների հետ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner