Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները: Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Ա. Հարությունյանին`
- Համակարգել ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակություն հաստատած անձանց ընդունման աշխատանքները` ներգրավելով համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների. - Կազմակերպել հումանիտար աջակցության գործընթացը` համագործակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների հետ.
Ա. Ղուկասյանին`
- Ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել ԼՂՀ-ից բռնի տեղահանված անձանց հաշվառումը ըստ բնակավայրերի և կեցության վայրերի, ամենօրյա ամփոփը տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, իրավասու կառույցներին. - Նախապատրաստել համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգային հարցերը.
Ա. Հովհաննիսյանին`
- Կատարել ԼՂՀ-ից տեղահանված անձանց կարիքների գնահատում` ներգրավելով սոցիալական աշխատողին.
Մ. Մկրտչյանին`
- Հետևել ընթացիկ տարում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքներին` համագործակցելով կապալառու կազմակերպությունների հետ. - Շարունակել 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջացման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրումը. - Ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ համայնքի տարածական պլանավորման աշխատանքների վերաբերյալ.
Է. Ղազարյանին`
- Ամփոփել համայնքի 2023թ. 9 ամիսների կատարողականը և ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստին.
Դ. Թորոսյանին`
- Համագործակցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ և ամենօրյա պարբերականությամբ ներկայացնել Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող հյուրանոցներում, հանգստի գոտիներում ԼՂՀ-ից տեղահանված անձանց բնակության վերաբերյալ տեղեկատվություն.
Վարչական ղեկավարներին`
- Ամենօրյա պարբերականությամբ հաշվառել և Սևանի համայնքապետարանի աշխատակազմ ներկայացնել բնակավայրերում բնակվող տեղահանված արցախցիների գրանցամատյանները, կատարել կարիքների գնահատում և ներկայացնել առկա խնդիրները. - Հետևել բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, գույքագրել առկա խնդիրները: |