Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 02/06/2025 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին հանձնարարականները:

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքում անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների վերաբերյալ.
- Նախապատրաստել համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի վերջին նիստի օրակարգային հարցերը.
- 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ ներկայացնել իրազեկում.
- Համագործակցել «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ և նախապատրաստել երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողության հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի փաթեթը.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ամբողջացնել 4 բնակավայրի համար ջրօգտագործման թույլտվությունների փաթեթը.

Պ. Պետրոսյանին`

- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ՝ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան, միաժամանակ աշխատանքային խմբի հետ կատարել տեղազննումներ՝ համապատասխան վարչական վարույթներ իրականացնելու համար.

Մ. Ռաֆայելյանին`

- Համայնքի ավագանու առաջիկա նիստում ներկայացնել բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը.
- Աշխատանքներ իրականացնել համայնքի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների հավաքագրման ուղղությամբ.

Ն. Հարությունյանին`

- ՆՈՒՀ-երում իրականացնել մշտադիտարկում սննդի որակի, սաների հաճախումների, պարապմունքների անցկացման, փաստաթղթաշրջանառության ուղղությամբ.
- Հետևել արտադպրոցական հաստատություններում տարեվերջյան աշխատանքների կազմակերպմանը, կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումների անցկացմանը.
- Երաժշտական դպրոցի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողակարգը կազմակերպելու համար իրականացնել նախապատրաստական աշխատանքներ՝ համագործակցելով «Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ.

Ռ. Մանուկյանին`

- Համագործացել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը.
- Ներկայացնել տեղեկատվություն պետական գյուղատնտեսական ծրագրերից օգտվող բնակիչների վերաբերյալ ըստ բնակավայրերի.

Մ. Մկրտչյանին`

- Կատարել շրջայց և ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքի վերաբերյալ.
- Իրականացնել մշտադիտարկում համայնքում պետական և այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում առկա ինքնակամ շինությունների վերաբերյալ.

Դ. Թորոսյանին՝

- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ համայնքում հունիսի 4-ին հյուրընկալվող ֆրանսիական պատվիրակությանն ընդունելու համար.

Ա. Ավետիսյանին՝

- Շարունակել 2025 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրերի մասով մրցույթների անցկացման գորշընթացը և ներկայացնել տեղեկատվություն.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել բնակավայրերում առկա առաջանահերթություն ներկայացնող խնդիրները 2026 թվականի համայնքում իրականացվող սուբվենցիոն հայտերի կազմման համար:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner