Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 19
 
Համար 19Ամսաթիվ 14/10/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Համայնքի ավագանու նորմատիվ իրավական փաստաթղթերն ուղարկել փորձաքննության, հանրային լսման և պաշտոնական հրապարակման.
- Կազմակերպել համայնքում կազմակերպվող հանրային լսումների նախապատրաստական աշխատանքները.
- Լուսաբանել համայնքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը.

Մ. Ռաֆայելյանին`

- Նախապատրաստել և ավագանու նիստին ներկայացնել համայնքի 2024 թվականի բյուջեի 9-ամսվա կատարողականի վերաբերյալ հաղորդագրություն.
- Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ 2025թվականի բյուջեի կազմման ուղղությամբ:
- Պայմանավորված 2024թվականին իրականացվող ծրագրերով՝ իրականացնել ընթացիկ տարվա բյուջեում փոփոխությունների և ներկայացնել համայնքի ավագանու նիստին.
- Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.

Դ. Թորոսյանին`

- Նախապատրաստել 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի փաթեթները՝ համագործակցելով մյուս բաժինների հետ.
- Հետևել համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին, համագործակցել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացնել համայնքի զարգացմանը միտված և համայնքապահպան նշանակության ծրագրեր.

Ն. Հարությունյանին`

- Համագործակցել արտադպրոցական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացնել իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները.
-Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների վերակազմակերպում, խստորեն հետևել դատական նիստերի մասնակցությանը.
- Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ՆՈՒՀ-երում կատարած ուսումնասիրության ընթացքում վերհանված թերությունների, արձանագրված բացթողումների ուղղությամբ կատարել համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ՆՈՒՀ-երի տնօրենների հետ.
- Հետևել ՆՈՒՀ-երում կազմակերպվող թափուր հաստիքների համալրման համար հայտարարվող մրցույթների ժամկետներին, հայտարարությունների տրմանը.

Ռ. Մանուկյանին`

- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ըստ բնակավայրերի կազմել արոտավայրերի կառավարման պլանները.
- Քարտեզագրել բնակավայրերի գյուղատնտեսական ոլորտին առնչվող հիմնախնդիրները և ներկայացնել առաջարկություն.

Պ. Պետրոսյանին`

- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.

Մ. Մկրտչյանին`

- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի լիցենզավորման գործընթացը ավարտին հասցնելու համար կազմակերպել շենքի չափագրման աշխատանքները և նոր վկայականի ձեռքբերման գործընթացը.
- Լճաշեն բնակավայրում գտնվող խորքային հորը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար փաստաթղթերի փաթեթը ներկայացնել կադաստրի կոմիտե.
- Նախապատրաստել 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը և տեխնիկական բնութագրերը.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող ծրագրերի և առաջնահերթությունների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner