Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 30/09/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

 Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, հավաքագրել օրակարգային հարցերը.
- Լուսաբանել համայնքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, սուբվենցիոն ծրագրերի ընթացքը.
- Ներկայացնել համայնքի վերաբերյալ 3-րդ եռամսյակի հաշվետվությունը.

Մ. Ռաֆայելյանին`

- Նախապատրաստել և ավագանու նիստին ներկայացնել համայնքի 2024 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի հաղորդագրությունը.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացի և աղբահանության դիմաց գանձված վճարների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.
- Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.

Դ. Թորոսյանին`

- Նախապատրաստել 2025 թվականի համար ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերի փաթեթները՝ համագործակցելով մյուս բաժինների հետ.
- Իրականացնել կազմակերպչական և տեղեկատվական աշխատանքներ 2024 թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կայանալիք համաժողովին և հանդիպումներին Սևան համայնքի մասնակցությունը բարձր մակարդակով ապահովելու համար.

Ն. Հարությունյանին`

- Իրականացնել կազմակերպչական աշխատանքներ Ուսուցչի տոնի և Գրադարանավարի օրվա միջոցառումների անցկացման համար.
- Կատարել այցեր արտադպրոցական հաստատություններ, ներկայացնել տեղեկատվություն հաճախող երեխաների թվի, խմբերի վերաբերյալ.
- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների վերակազմակերպում, խստորեն հետևել դատական նիստերի մասնակցությանը.
- Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ՆՈՒՀ-երում կատարած ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.

Ռ. Մանուկյանին`

- «Բուսաբուծության աջակցության ծրագիր հաստատելու մասին» N384-Լ որոշման 29-րդ կետի պահանջները կատարելու նպատակով ամփոփել մոնիտորինգի արդյունքները և ներկայացնել էկոնոմիկայի նախարարություն.
- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների առկա վիճակը.

Պ. Պետրոսյանին`

- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի նախկին հանրակացարանային շենքերի սենյակների կարգավիճակի վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Կազմակերպել համայնքի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտին հասցնելու գործընթացը.
- Վարսեր բնակավայրի տարածքում առկա ինքնակամ շինության հետագա կարգավիճակի մասին ներկայացնել տեղեկատվություն.
- Սևան համայնքի բնակավայրերի ամբուլատորիաների՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու գործընթացը կազմակերպելու համար ներկայացնել տեղեկատվություն.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում ջրի որակի հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել ջրի որակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner