Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 21/04/2025 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարն անդրադարձ կատարեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա հանձնարարականները:

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Իրականացնել կազմակերպչական աշխատանքներ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման համար, գրություններ առաքել համապատասխան կառույցներ.
- Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվան նվիրված, համայնքում կազմակերպել միջոցառումներ, բնակիչներին իրազեկել միջոցառումների վերաբերյալ.
-Մայիսի 3-ին անցկացվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ իրականացնել իրազեկման աշխատանքներ, համագործակցել հաստատությունների և կազմակերպությունների հետ.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- Բնակավայրերից հավաքագրել 2026 թվականի սուբվենցիոն հայտերի համար ներկայացված առաջարկները, առաջնահերթությունները և նախապատրաստել հանրային լսման.

Պ. Պետրոսյանին`

- Համագործակցելով քաղաքաշինության և հողաշինության բաժնի հետ՝ շարունակել իրականացնել վարչարարություն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք գործունեության խախտումները էկոծառայության կողմից արձանագրվել է և ներկայացվել համայնքապետարան, միաժամանակ աշխատանքային խմբի հետ կատարել տեղազննումներ.

Մ. Ռաֆայելյանին`

- Խոշոր պարտք ունեցող հարկատուների ցուցակները թարմացնել, նախապատրաստել ծանուցումներ.

Ն. Հարությունյանին`

- Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ՝ կազմակերպելով ապրիլ ամսին նախատեսված միջոցառումները.
- Կազմակերպել նախապատրաստական աշխատանքներ համայնքում նախատեսված մարզական միջոցառումների, նախաձեռնությունների և մրցումների ուղղությամբ, ներկայացնել վոլեյբոլի և թենիսի առաջնությունների կանոնակարգերը՝ համագործակցելով «Ն. Դագարյանի անվան մանակապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինության հետ.

Ռ. Մանուկյանին`

- Համայնքում ծառատունկի կազմակերպման, ինչպես նաև արդեն իսկ իրականացված ծառատունկի վերաբերյալ ներկայացնել ամփոփ հաշվետվություն.
- Համագործացել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և ներկայացնել բնակավայրերում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը.

Մ. Մկրտչյանին`

- Կատարել շրջայց և ներկայացնել տեղեկատվություն համայնքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի ընթացքի վերաբերյալ.
- Համայնքում միասնական երթուղային ցանցի կազմակերպման նպատակով իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություն.

Վարչական ղեկավարներին`


- Մայիսի3-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ իրականցնել նախապատրաստական աշխատանքներ, ներկայացնել մաքրման համար նախատեսված տեղամասերը, պահանջվող տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվություն.
- Ներկայացնել համայնքապատկան տարածքներում առկա շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների թափքերի առկայության, ինչպես նաև դրանք հեռացման վերաբերյալ տեղեկատվություն.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրում ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողերի վարձակալության պայմանագիր չկնքած կամ կնքված պայմանագրերի շրջանակներում իրենց պարտավորությունները խախտած ընդերքօգտագործողների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner