Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Համագործակցելով ՀՈԱԿ-ների և ուսումնական հաստատությունների հետ՝ նախապատրաստել և անցկացնել ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները, լավագույններին ներկայացնել խրախուսման, լուսաբանել իրականացվող աշխատանքները. - Հետևել համայնքային ծառայողների առցանց վերապատրաստման դասընթացների ընթացքին. - Նախապատրաստել ՀՖՖ-ի կողմից ֆուտբոլի մարզադաշտի՝ համայնքին հանձնելու փաստաթղթերը և ներկայացնել ստորագրման. - Իրականացնել նախապատրաստական աշխատանքներ համայնքի ավագանու անդամների առցանց դասընթացի կազմակերպման համար.
է. Ղազարյանին`
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ կազմակերպելով տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման գործընթացը.
Ա. Հովհաննիսյանին`
- Աջակցել համայնքային մշակութային կենտրոնին արտադպրոցական ծրագրերը պատրաստելու համար. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված և տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ. - Հետևել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքին, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.
Ա. Հարությունյանին`
- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով. - Ճամփեզրյա առևտրի կետերում բացօթյա առևտուր կազմակերպելու նպատակով իրականացնել համապատասխան աշխատանքներ համագործակցելով վարչական ղեկավարների հետ
Զ. Հարությունյանին`
- Շարունակել համագործակցությունը բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, ներկայացնել տեղեկատվություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ ըստ բնակավայրերի. - Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա ջրարբիացման համակարգերի չափագրման աշխատանքների վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի կոյուղատարի հիմնանորոգմանը նախորդող համայնքի կողմից դիտահորերի վերանորոգման աշխատանքների վերաբերյալ.
Մ. Մկրտչյանին`
- Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, ընկերությանը տրամադրել համայնքում պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող կապիտալ շինարարությունների վերաբերյալ տեղեկատվություն աղբահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար. - Հետևել Սևան համայնքի տարածքում գտնվող մայրուղիների հարակից հատվածներում առկա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացված շինարարական աշխատանքներին, հողային շերտի տեղափոխմանը. - Նախապատրաստել և քաղաքաշինության տեսչական մարմին ներկայացնել ՊՎԾ-ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա արձանագրված խախտումների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ. - Մասնակցել բնակավայրերում հանրակրթական ուսումնական հաստատություններում մայիսի 24-ին տեղի ունեցող Վերջին զանգ հանդիսությանը: |