Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Սևան համայնքում Քաղաքացու օր միջոցառման շրջանակներում կազմակերպել միջոցառումների անցկացումը և իրազեկման աշխատանքները՝ ներկայացնելով ժամանակացույցը. - Կազմակերպել ապրիլի 24-ի երթի նախապատրաստական աշխատանքները՝ համագործակցելով իրավասու կազմակերպությունների հետ. - Պատրաստել 2025թվականին ներկայացվող սուբվենցիոն հայտերը՝ համագործակցելով բաժինների հետ.
է. Ղազարյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում ֆիզիկական և իրավաբանական անձանց խոշոր ապառքների վերաբերյալ, ներկայացնել վարչարարություն կիրառելու մեխանիզմները. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ կազմակերպելով տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման գործընթացը.
Ա. Հովհաննիսյանին`
- Իրականացնել վերահսկողություն համայնքի ՆՈՒՀ-երում, ըստ անհրաժեշտության ներկայացնել զեկուցագրեր ՆՈՒՀ-երի խմբերի կամ հաստատությունների փակելու վերաբերյալ՝ պայմանավորված հիվանդությունների բռնկմամբ. - Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող միջոցառումների, նախաձեռնությունների և ցուցահանդեսների վերաբերյալ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն. - Ներկայացնել համայնքում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույցը. - Հետևել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքին, ապահովել դատական նիստերի մասնակցությունը.
Ա. Հարությունյանին`
- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով. - Սևան համայնքում սոցիալապես խոցելի ընտանիքների վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն և ներկայացնել աջակցության ոլորտները ճշտելու համար.
Ա. Ավետիսյան՝
- Համայնքի բոլոր վարչական ղեկավարների նստավայրերում փակցնելու համար պատվիրել նոր ցուցանակներ. - Հետևել գնման գործընթացների կազմակերպման ժամկետներին և օրենսդրության համապատասխանությանը.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում, միաժամանակ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ. - Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար, ներկայացնել առկա խնդիրները և իրականացվող աշխատանքների բնույթը. - Բուսաբուծության պետական ծրագրի շրջանակներում համակարգել մասնակցող տնտեսությունների կողմից ներկայացվող դիմումների ամբողջականությունը և ներկայացնել Գեղարաքունիքի մարզպետի աշխատակազմ.
Մ. Մկրտչյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա առաջնահերթությունների և 2025թվականի համար նախատեսվող ծրագրերի վերաբերյալ. - Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, ընկերությանը տրամադրել համայնքում պետական և այլ կազմակերպությունների միջոցով իրականացվող կապիտալ շինարարությունների վերաբերյալ տեղեկատվություն աղբահեռացման ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման համար: - Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ. - Ներկայացնել բնակավայրերում առկա հիմնախնդիրները, աշխատանքների ծավալը. - Ներկայացնել այն ծրագրերը, որոնք առաջնահերթ են և անհրաժեշտ է ներառել 2025թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերում: |