Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկայում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել 2025 թվական տեղափոխված 2022-2024 թվականներին հաստատված սուբվենցիոն հայտերի վերաբերյալ տեղեկատվություն. - Հետևել Սևան համայնքի բնակավայրերում ամենամյա գույքագրման գործընթացի կազմակերպմանը և փաստաթղթերի կազմմանը. - Համայնքի բնակավայրեր առաքել համայնքի ավագանու որոշումները. - Համագործակցելով արտադպրոցական հաստատությունների հետ կազմակերպել քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողակարգը և տոնական միջոցառումը. - Համայնքի 2025 թվականի բյուջեի որոշումը՝ կից փաստաթղթերով, ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ.
Մ. Ռաֆայելյանին`
- Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը. - Ներկայացնել առաջարկներ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կիրարկման, ինչպես նաև առկա խնդիրների լուծման վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն կրթական և առողջապահական հաստատությունների աշխատակիցների գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ.
Ն. Հարությունյանին`
- Մասնակցել ՆՈՒՀ-երի՝ 2025 թվականի համար կազմակերպվող սննդի ձեռք բերման մրցույթներին՝ համագործակցելով ՆՈՒՀ-երի տնօրենների հետ. - Վերահսկել ՆՈՒՀ-երում և արտադպրոցական հաստատություններում կազմակերպվող տարեմուտի հանդեսները և ցուցահանդեսները, ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
Ռ. Մանուկյանին՝
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և իրազեկել բնակչությանը պետության կողմից գյուղոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ. - Մասնակցել 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևան համայնքում նախատեսված իրականացվող միջոցառումներին, պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ. - Կազմակերպել հանդիպում համայնքի անասնաբույժների հետ քննարկել ոլորտային խնդիրները և ներկայացնել առաջարկություններ ոլորտային աշխատանքների բարելավման ուղղությամբ.
Մ. Մկրտչյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն համայնքի տարածքում գործող հանքավայրերի և դրանց հատկացված հողի նպատակային նշանակությունների վերաբերյալ. - Ներկայացնել 2024թվականին սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն. - Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում քաղաքացիների կողմից իրենց պատկանող հողամասերում ինքնակամ կառուցված գյուղատնտեսական արտադրական շինություններ և անասնագոմերի վերաբերյալ, որոնք սահմանված ժամկետում չեն հաշվառվել.
Դ. Թորոսյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան համայնքի ենթակայությամբ գործող կազմակերպություններում արևային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրման վերաբերյալ. - Ներկայացնել տեղեկատվություն 2024 թվականին համայնքում իրականացված ծրագրերին, այդ թվում՝ միջազգային, տեղական և բարեգործական կազմակերպությունների կողմից.
Վարչական ղեկավարներին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող ծրագրերի, հիմնախնդիրների վերաբերյալ՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների և մասնագետների հետ: |