Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 22
 
Համար 22Ամսաթիվ 25/11/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԳԱՌՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԳԱՐԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍԱՍՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԵՍԱՅԱՆ, ԴԱՎԻԹ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՏՈՄ ՍԻՄՈՆՅԱՆ, ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԻՄՈՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկայում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը.
- Ներկայացնել տեղեկատվություն 2025թվականի համար համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերի փաթեթների վերաբերյալ տեղեկատվություն.
- Հետևել Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում ամենամյա գույքագրման գործընթացի կազմակերպմանը.
- Կազմակերպել դեկտեմբերի 6-ին համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային լսում.

Մ. Ռաֆայելյանին`

- Համայնքի 2025թվականի բյուջեի կազմման վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն, ինչպես նաև իրականացվող աշխատանքների ուղղությունները.
- Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.
- Շարունակել թերահավաքված եկամուտների հավաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքները.

Ն. Հարությունյանին`

- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելիս հետևել հանձնաժողովի անդամների՝ դատական նիստերին մասնակցությունը.
- Հետևել ՆՈՒՀ-երի՝ 2025 թվականի համար կազմակերպվող սննդի ձեռք բերման գործընթացին, պատրաստել համապատասխան փաստաթղթեր.

Ռ. Մանուկյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն համայնքում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի վերաբերյալ.
- Կազմակերպել 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևան համայնքում նախատեսված միջոցառումները, պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ.
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և իրազեկել պետության կողմից գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ին նվիրաբերվող բուժամբուլատորիաների նվիրաբերման գործընթացի վերաբերյալ.
- Ներկայացնել տեղեկատվություն 2024թվականին սուբվենցիոն ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների ավարտի և ընթացքի վերաբերյալ.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող ծրագրերի, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան բաժինների և մասնագետների հետ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner