Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները
Հանձնարարվեց`
Ա. Ղուկասյանին`
- Նախապատրաստել ավագանու հերթական նիստի օրակարգը, որոշման նախագծերը և տրամադրել ավագանու անդամներին. - Հետևել համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությանը՝ համագործակցելով բնակավայրերի աշխատակիցների հետ. - Կազմակերպել աշխատակազմի համայնքային ծառայողների թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթների գործընթացը. - Հետևել փաստաթղթաշրջանառությանը, համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, պահպանել գրությունների ուղարկման ժամկետները. - Ապահովել համայնքում առաջիկայում իրականացվող հանրային լսումների իրազեկման գործընթացը.
է. Ղազարյանին`
- Նախապատրաստել համայնքի բյուջեի 2024թվականի 1-ին եռամսյակի հաշվետվությունը. - Նախապատրաստել որոշման նախագիծ համայնքի բյուջեում աղբահանության գծով եկամուտների վերանայման մասով. - Ներկայացնել տեղեկատվություն համայնքում ֆիզիկական և իրավաբանական անձանց խոշոր ապառքների վերաբերյալ, ներկայացնել վարչարարություն կիրառելու մեխանիզմները.
Ա. Հովհաննիսյանին`
- Իրականացնել վերահսկողություն համայնքի ՆՈՒՀ-երում, ըստ անհրաժեշտության ներկայացնել զեկուցագրեր ՆՈՒՀ-երի խմբերի կամ հաստատությունների փակելու վերաբերյալ՝ պայմանավորված հիվանդությունների բռնկմամբ. - Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող միջոցառումների, նախաձեռնությունների և ցուցահանդեսների վերաբերյալ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն. - Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար հրավիրել խորհրդակցություն ՀՈԱԿ-ների տնօրենների մասնակցությամբ և ներկայացնել միջոցառումների ժամանակացույցը.
Ա. Հարությունյանին`
- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով.
Ա. Ավետիսյան՝
- Համայնքի բոլոր վարչական ղեկավարների նստավայրերում փակցնելու համար պատվիրել նոր ցուցանակներ. - Հետևել գնման գործընթացների կազմակերպման ժամկետներին և օրենսդրության համապատասխանությանը.
Զ. Հարությունյանին`
- Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում, միաժամանակ ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների վերաբերյալ. - Համագործակցել համատիրությունների նախագահների հետ բնակֆոնդի պահպանությանն ուղղված ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար, ներկայացնել առկա խնդիրները և իրականացվող աշխատանքների բնույթը. - Հետևել բնակավայրերում 2016թվականից հետո կառուցված ջրարբիացման համակարգերի չափագրման աշխատանքներին.
Մ. Մկրտչյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա առաջնահերթությունների և 2024թվականի համար նախատեսվող ծրագրերի վերաբերյալ. - Իրականացնել մշտադիտարկում համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ. - Կազմակերպել նոր ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը. Վարչական ղեկավարներին` - Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում իրականացվող գարնանացան աշխատանքների վերաբերյալ. - Ներկայացնել բնակավայրերում առկա հիմնախնդիրները, աշխատանքների ծավալը. - Ներկայացնել այն ծրագրերը, որոնք առաջնահերթ են և անհրաժեշտ է ներառել 2025թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերում: |