Երեխային երաժշտական դպրոց ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից՝ ուղղված Երաժշտական դպրոցի տնօրենին;
2.Երեխայի ծննդյան վկայականի պատճենը;
3.Տեղեկանք համապատասխան համատիրությունից, բնակության վայրի մասին:
Ընդունելության համար կարելի դիմել մայիսի 20-ից մինչև հունիսի 10-ը: Սևան համայնքի երաժշտական դպրոցի ծնողական վարձավճար է սահմանված ամսական հետևյալ չափով`
1․ Դաշնամուր և այլ նվագարաններ
1․1 դաշնամուր - 6000 դրամ
1․2 կիթառ - 3000 դրամ
1․3 իոնիկա - 3000 դրամ
1․4 ակորդեոն - 3000 դրամ
1․5 վոկալ - 3000 դրամ
2․ Ազգային նվագարաններ՝
2․1 դուդուկ - 3000 դրամ
2․2 քանոն - 3000 դրամ
2․3 դհոլ 3000 դրամ
3․ Լարային նվագարաններ
3․1 ջութակ - 3000 դրամ
4․ Փողային նվագարաններ
4․1 սաքսոֆոն - 3000 դրամ
4․2 կլարնետ - 3000 դրամ
4․3 ֆլեյտա - 3000 դրամ
5․ Երկրորդ գործիք - 1500 դրամ
Վճարումը յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը: Երաժշտական դպրոցում սահմանված է ժողովրդական նվագարանների 20 անվճար տեղեր:
Սևան համայնքի երաժշտական դպրոցի հասցեն է Չարենցի 154, Պռոշյան փողոց, հեռախոս` 2-47-56, տնօրենի ժ/պ` Հունան Առաքելյան: