Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին;
2. Երեխայի ծննդյան վկայականի պատճենը;
3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև;
4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ):
5. Երկկողմանի պայմանգիր ծնողի և մանկապարտեզի տնօրենի:
Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ ամսվա համար սահմանված է 0 դրամ: Սևան համայնքն այժմ ունի հինգ գործող մանկապարտեզներ:
«Թիվ 1 «Բողբոջ» մ/մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` Աբովյան 140, հեռախոս` 2-61-85, տնօրեն` Ծովինար Բադալյան);
«Թիվ 2 «Զարթոնք» մ/մանկապարտեզ»ՀՈԱԿ (հասցե` Շահումյան 31, հեռախոս` 2-43-62, տնօրեն` Նազիկ Աբրահամյան);
«Թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` Սայաթ-Նովա 8ա, հեռախոս` 2-26-83, տնօրեն`Անահիտ Ղարիբյան);
«Թիվ 4 «Գալիք» մ/մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` Սարգիս Սևանեցի 6, հեռախոս` 2-09-44, տնօրեն` Սվետլանա Կարապետյան);
«Գագարինի մ/մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` Գագարին, Կոմիտաս 1, հեռախոս` 093-91-96-34, տնօրեն` Լիաննա Ավանեսյան):