Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԿՈՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ՎԿԱՅԱԳՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՄ ՄԱՇՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ




Փակել բոլորը
Ծառայությունը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից, եթե անհրաժեշտ է տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն հատկացնել նոր վկայագիր կամ փոխանակել մաշված հաշվառման վկայագիրը:

1. Դիմումի հիման վրա տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի տրամադրում
կամ
2. Դիմումը մերժելու մասին պատասխան

Կախված դիմումի ներկայացման ձևից, դրանց ընթացքին և արդյունքներին կարելի է հետևել.

Կախված դիմումի ներկայացման ձևից, դրանց արդյունքները կարելի է ստանալ նաև.

  • փոստով՝ նամակով ուղարկելու միջոցով,
  • էլեկտրոնային փոստի միջոցով,
  • ստորագրությամբ՝ առձեռն հանձնելու միջոցով:
  • Համայնքապետարանը դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանություն:
  • Դիմումի հետ կապված մնացած գործողությունները կատարվում են ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված և համայնքապետարանին տրամադրված փաստաթղթերը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին:


Տրանսպորտի բնագավառ
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե՝
ք. Սևան, Նաիրյան 164
Հեռախոս՝
0261-2-43-23, 0261-4-00-00
Էլ. փոստ՝
sevan.gegharquniq@mta.gov.am
Աշխ. օրեր՝
Երկ., Երք., Չրք., Հնգ., Ուրբ.,
Աշխ. ժամեր՝
9:00-18:00
  • Դիմումի լրացված ձևաթուղթը:
  • Դիմողի անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
  • Հաշվառման վկայագիրը (առկայության դեպքում).
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող անդորրագիրը:

Դիմումը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով (լիազորագրի առկայության դելքում):

1. Դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունման, ՀՀ ոստիկանություն դրանք փոխանցման և պատասխանը դիմումատուին հանձնման ընթացակարգը պարզաբանելու նպատակով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ընդունումը կատարվում է համայնքապետարանի աշխատակցի կողմից հետևյալ ընթացակարգով՝

  • Ապահովվում է դիմողի նույնականացումը:
  • Ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի ամբողջականությունը և վավերությունը: Կից փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում են համայնքապետարանի համապատասխան աշխատողի ստորագրությամբ:
  • Ապահովում է պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայությունը:

3. Դիմումի, կից փաստաթղթերի գրանցումը և  ՀՀ ոստիկանություն փոխանցումը կատարվում է հետևյալ եղանակներով.

  • ՀԿՏՀ փաստաթղթաշրջանառության համակարգում դիմումի գրանցում և փոխանցում ՀՀ որստիկանության էլ. փաստաթղթաշրջանառության համակարգին: Դիմումատուին տրամադրվում է ծածկագիր (հսկիչ համար)՝ դիմումի ընթացքին հետևելու համար:
  • Դիմումատուի կողմից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում դիմումը և կից փաստաթղթերի բնօրինակները փոստային եղանակով ներկայացնում են ՀՀ ոստիկանություն:

4. Դիմումատուին պատասխանը հանձնվում է հետևյալ եղանակներով.

  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը, հաշվառման վկայագիրը առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում են համայնքապետարան:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը կարող են Մալբերի (Mulberry) էլեկտրոնային համակարգից առաքվել համայնքապետարանի ՀԿՏՀ:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը, հաշվառման վկայագիրը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին: Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը դիմումատուին տրամադրվում են  հաստատված համայնքապետարանի կնիքով:
Անուն՝
Հասմիկ Հովհաննիսյան
Հասցե՝
ք. Սևան, Նաիրյան 164
Հեռախոս՝
0261-4-00-01 /113/
Էլ. փոստ՝
sevanhamaynq@gmail.com
Պաշտոն՝
Աշխատակազմի գլխավոր մասնագետ

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:

1. Վարչական կարգ
Բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին.

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում,
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում,

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում։

2. Դատական կարգ
Վարչական դատարան հայց ներկայացնելու միջոցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(15.57 Կբ)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner