13.10.25
«Հարեհաս»-ը հասավ Սևան համայնքի Վարսեր բնակավայր
|
«Դէկավվա» բարեգործական հիմնադրամի «Հարեհաս» նոր կենտրոնը բացվեց Սևան համայնքի Վարսեր բնակավայրում։ Զովաբեր, Գեղամավան բնակավայրերին հաջորդեց Վարսերը, որտեղ մեկնարկելու է «Հարեհաս» կրթական ծրագիրը։ 3 կենտրոն, 50-ից ավել կանանց անվճար կրթություն և 8 բիզնես նախագծեր։ «Դէկավվա» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 10-ին ամփոփեց անցած ամիսներին կատարված աշխատանքը՝ ազդարարելով նոր ծրագրի մեկնարկը։ «Հարեհաս» նոր կենտրոնի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Զովաբերի, Գեղամավանի և Վարսերի շահառուներ ...
Մանրամասն |
|
10.10.25
Իրազեկում
|
ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ կատարվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում»: Փոփոխություններին կարող եք ծանոթանալ https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ հղումով: Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանհգահարելով էկոնոմիկայի նախարարության 81-40 կարճ համարին (լրացուցիչ 2):
|
|
10.10.25
Իրազեկում
|
Սևան քաղաքի հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից, - Սևան քաղաքի բազմաբնակարան և հասարակական նշանակության շենքերի տարածքներում, ինչպես նաև փողոցներում տեղադրված տեսակավորման թափոնամաններից թափոնների տեղափոխումն իրականացվելու է «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից։ - Առանձնատների հարգելի բնակիչներ, Խնդրում ենք նույն օրը տեսակավորման թափոնամանները բակային տարածքից տեղափոխել առանձնատան հարակից հատված, որպեսզի մեր թիմը կարողանա կազմակերպել տեսակավորված թափոնների պատշաճ տեղափոխումը։ - Եկե՛ք միասին պահենք Սևանը մաքուր, կանաչ և խնամված։ Շնորհակալ ենք ձեր համագործակցության և պատասխանատու վերաբերմունքի համար։ Հարգանքով՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ...
Մանրամասն |
|
10.10.25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023 թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում անցկացվելու է Սևան քաղաք Գայի փողոց 67 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ 1-ին հանրային լսումը: Ակնկալում ենք ազդակիր Սևան քաղաքի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, մասնագետների ակտիվ մասնակցությունը:
|
|
10.10.25
Իրազեկում
|
Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել է հավաստագիրը։ -Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ -Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Դիմումներն ...
Մանրամասն |
|
09.10.25
Ձեռքերը չորացնելու սարքեր՝ մանկան օջախներին
|
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» և «Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ները համալրվեցին ձեռքերի չորացման սարքերով: Հիշեցնենք, որ Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր և Չկալովկա բնակավայրերի մանկապարտեզներն արդեն իսկ ստացել էին նման սարքեր՝ ըստ խմբերի թվի: Հիշեցնենք, որ առողջապահական ծրագրերի շրջանակում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից Սևան համայնքի մանկապարտեզների բուժկետերին արդեն իսկ տրամադրվել են մանկապարտեզների տնօրենների կողմից նախապես ներկայացված և մանկական հաստատությունների ...
Մանրամասն |
|
09.10.25
Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցն ունի վերանորոգված և կահավորված բուժկետ
|
Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի իրականացվել են առողջապահական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր, որոնց շնորհիվ Սևան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների, ինչպես նաև բնակավայրերը սպասարկող բուժկետերը և բուժամբուլատորիաները վերանորոգվել են և վերազինվել: Վերանորոգման հերթական հասցեն «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի բուժկետն է: Արտադպրոցական հաստատության տնօրինության, ինչպես նաև հաճախող երեխաների և պատանիների համար բուժկետի՝ վերանորոգված և 1-ին բուժօգնության սարքավորումներով հագեցած լինելն անհրաժեշտություն էր, որն իրողություն է դարձել «Բժշկական օգնություն եւ զարգացում» ...
Մանրամասն |
|
08.10.25
Հաղթական վերադարձ
|
Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի շրջանավարտ, արդեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Սպորտուս» հենակետային քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի Էլեն Եփրեմյանը, որը նախորդ տարիներին կիոկուշին կարատե մարզաձևում գրանցել է զգալի հաջողություններ, հերթական հաղթանակը նվաճեց Անապայում: Համառուսաստանյան երիտասարդական մարտարվեստի առաջնությունում, որը կայացել է սեպտեմբեր ամսին, Էլենը 50 կգ քաշային կարգում դարձել է 1-ին մրցանակակիր: Հայաստանի հավաքականը ներկայացնող 14 մարզիկներից միայն Էլենն է արժանացել ոսկե մեդալի: Մարզիչ Անդրանիկ Հակոբյանի սանն աչքի է ընկել բարձր պատրաստվածությամբ և կամային որակներով, որի արդյունքն էլ հերթական սպասված հաղթանակն է: Արդեն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |