Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում անդրադարձ կատարվեց տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա համար տրվող հանձնարարականները 
Հանձնարարվեց` 
Ա. Ղուկասյանին`  
- «Սևանի Ձմեռ-2024» միջոցառման նախապատրաստական աշխատանքների կազմակերպում՝ համագործակցելով արտադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ. - Ներկայացնել տեղեկատվություն 2024թվականին վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների վերաբերյալ.  - Ներկայացնել տեղեկատվություն ՀՈԱԿ-ներում համատեղությամբ աշխատողների վերաբերյալ հետագա գործընթացը կազմակերպելու համար.  - Հետևել փաստաթղթաշրջանառության գործընթացի կազմակերպմանը.  - Իրականացնել հանրային լսումների կազմակերպման գործընթացին առնչվող գործառույթները.  - Վարչական ղեկավարների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ տեղեկատվություն ներկայացնել ջրային կոմիտե բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման արդի վիճակի, իրականացված և իրականացվող ծրագրերի վերաբերյալ. 
է. Ղազարյանին`  
- Վերանայել Սևան համայնքի 2024-2026թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար.  - Աշխատանքներ իրականացնել 2024թվականի 1-ին եռամսյակի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ.  - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների և «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ բնակավայրերում աղբահանության վճարների դիմաց գանձումները կատարելու ուղղությամբ.  - Բյուջեում նախատեսել գումար շչակներ ձեռքբերելու համար. 
Ա. Հովհաննիսյանին` 
- Կատարել շրջայցեր և ներկայացնել տեղեկատվություն վերաբացված ՀՈԱԿ-ներում ջերմային ռեժիմի, հակահամաճարակային ֆիլտրի ներդրման, երեխաների հաճախելիության, սննդի կազմակերպման վերաբերյալ.  - Համագործակցել համապատասխան կառույցների հետ և փետրվարի 12-ին անցկացնել «Սևանի Ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը.  - Կազմակերպել հանդիպումներ արտադպրոցական ուսումնական հաստատություններում և ներկայացնել ատեստավորման կարգը, մասնակցության պայմանները. 
Ա. Հարությունյանին`  
- Շարունակել համագործակցությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ ԼՂ-ից բռնի տեղահանված և Սևան համայնքում բնակվող արցախցիների հումանիտար աջակցությունը կազմակերպման նպատակով. 
 Զ. Հարությունյանին`  
- Համագործակցել համատիրության նախագահների հետ և իրականացնել բնակֆոնդի պահպանությանն ուղղված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներ.  - Համագործակցել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների գործընթացի շրջանակներում. 
Մ. Մկրտչյանին` 
- Իրականացնել վերահսկողական աշխատանքներ համայնքում իրականացվող կապիտալ ծրագրերի կատարման ընթացքի, աշխատանքների որակի նկատմամբ, անցկացնել մշտադիտարկում և ներկայացնել ամսական տեղեկատվություն ծրագրերի ընթացքի վերաբերյալ.  - Պարբերաբար իրականացնել մշտադիտարկում ավտոճանապարհների պահպանության գոտում գտնվող իրավիճակի վերաբերյալ.  - Հետևել համայնքում տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին.  - Ներկայացնել տեղեկատվություն ցայտաղբյուրների համար անհրաժեշտ փականների վերաբերյալ. 
Վարչական ղեկավարներին` 
- Հետևել բնակավայրերի ճանապարհների անցանելիությանը, կազմակերպել աղ ու ավազով մշակման և մաքրման աշխատանքները.  - Կազմակերպել աղբահանության վճարների դիմաց գանձվող գումարների գործընթացը:  |