Սպասարկող կազմակերպություններ`
Պ. Սահակյան - «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն
Համատիրությունների նախագահներ`
Սամվել Միրաքյան - «Գեղամա» Ռոբերտ Հարությունյան - «Համերաշխություն» Ալիկ Խաչատրյան - «Լույս» Հրանտ Միքայելյան - «Գարուն» Անյուտա Ավագյան - «Արեգ» Յուրա Գալստյան - «Յունոնա» ՓԲԸ-ի տնօրեն
Հանձնարարվեց`
Հ. Սահակյանին`
- Շարունակել նստարանների տեղադրման աշխատանքները. - Ըստ անհրաժեշտության` ապահովել բանվորական աշխատուժ համատիրություններին. - Փոսալցման աշխատանքները կազմակերպել երեք ուղղություններով. - 10.08.2016թ. սկսել Նաիրյան և Սայաթ-Նովա փողոցներում ջրագծի փոփոխման և դիտահոր տեղադրելու աշխատանքները. - Հետևել հին հյուրանոցի և էներգետիկների վերջնամասի կոյուղագծերի փոփոխման աշխատանքներին.
Ռ. Ռաֆայելյանին`
- Վառելափայտը բաժանել անապահով ընտանիքներին.
ՃՇ բաժնին`
- Պոլիկլինիկայի տարածքի եզրաքարերը քանդելուց հետո դրանք տեղափոխել և օգտագործել ըստ անհրաժեշտության. - Շարունակել գովազդային վահանակները թարմացման կամ հանման աշխատանքների կազմակերպումը. - Շարունակել կանգառների բարեկարգման հետ կապված աշխատանքները` համագործակցելով տնտեսվարողների հետ.
Պ. Սահակյանին`
- Մինչև շաբաթվա վերջ ավարտել Ցամաքաբերդի լուսավորության ցանցի գործարկման աշխատանքները. - 09.08.2016թ-ից բանվորական ուժը օգտագործել երկու բրիգադով.
Համատիրության նախագահներին`
- Այն հատվածները, որտեղ հնարավոր չէ ասֆալտբետոնյա ծածկույթ կատարել, տեղադրել բազալտե ավազ / աշխատանքների պատասխանատու` Հ. Սահակյան /: |