Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ` ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ Սևան համայնքի հարգելի բնակիչներ, Ավարտվում է 2024 թվականը, որն աշխատանքի, արարման, մարտահրավերներին դիմակայելու տարի էր: Պատմության ենք հանձնում մեր հաջողություններն ու ձեռքբերումները, մեր դժվարություններն ու հիշողությունները: Անցնող տարին ամփոփելիս արձանագրում ենք, որ հավասարակշռված գործելաոճի, համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ ապահովել համայնքային կյանքի բնականոն ռիթմը և գրանցել առաջընթաց: Այո, քիչ չէին դժվարությունները, սակայն պատասխանատվության, իրավիճակը ճիշտ գնահատելու և պատրաստվածության շնորհիվ կարողացել ենք իրականացնել համայնքապահպան բազմաթիվ ծրագրեր: Տարվա ընթացքում միմյանց հաջորդած համագործակցային, գործընկերային հարաբերությունների հաստատման արդյունքում ... Մանրամասն
30.12.24 Իրազեկում

Դեկտեմբերի 30-ը նախատոնական օր է, ուստի աշխատանքն ավարտվում է մեկ ժամ շուտ՝ ժամը 17:00-ին:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանոր և Ծննդյան տոները նշվում են 2024թվականի դեկտեմբերի 31-ից 2025 թվականի հունվարի 2-ը ներառյալ։
Հունվարի 6-ին նշվում է Սուրբ Ծննդյան և Հայտնության օրը, որը նույնպես ոչ աշխատանքային օր է։

30.12.24 Տարին գնահատում են տարեմուտին
2024թվականին մնացել են հաշված ժամեր, որը նաև տարին ամփոփելու, արվածն ի մի բերելու ու գնահատելու լավագույն հնարավորություն է: Դեռևս տարեսկզբին նախատեսված համայնքային ծրագրերի ու նախաձեռնությունների զգալի մասն այլևս իրողություն են: Սևան համայնքը կարողացավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները` արձանագրելով ձեռքբերումներ, որոնց արդյունքում կյանքի կոչվեցին մի շարք համայնքապահպան ու զարգացման ծրագրեր: Այս ամենի հանրագումարն էլ Սևան համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն է, որը դեկտեմբերի 27-ի դրությամբ 101.78% է: Թվային ցուցանիշների և վիճակագրության հետևում արդյունավետ մշակված գործելաոճ է, համայնք-բնակիչ, համայնքապետարան- հարկատու համագործակցությամբ ամրագրված աշխատանք: Ամփոփելով ... Մանրամասն
27.12.24 Գույք՝ մանկապարտեզներին
Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Զովաբեր, Դդմաշեն, Վարսեր և Չկալովկա բնակավայրերի մանկապարտեզների գույքը համալրվեց ձեռքի չորացնող սարքերով: Մանկապարտեզներին տրամադրվեց 9 չորացնող սարք՝ ըստ խմբերի թվի: Հիշեցնենք, որ այս տարի առողջապահական ծրագրերի շրջանակում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից Սևան համայնքի մանկապարտեզների բուժկետերին արդեն իսկ տրամադրվել են մանկապարտեզների տնօրենների կողմից նախապես ներկայացված և մանկական հաստատությունների համար անհրաժեշտություն ներկայացնող ապրանքներ՝ բախիլ հագնելու սարք, բակտերիասպան լամպ, շիրմա, կշեռք, հասակաչափ, աչքերի զննման սանդղակ, բժշկական դեղորայքի պահարան: Մանկական ... Մանրամասն
26.12.24 Սևանի Վ․ Սարգսյանի անվան երաժշտական դպրոցը՝ տարեմուտի շեմին

Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները 2024 թվականը ճանապարհեցին համերգային ծրագրով:
Դպրոցում կատարված աշխատանքն ի մի բերվեց տոնական միջոցառմամբ, որը, ինչպես միշտ, համապատասխանում էր տարիքային առանձնահատկություններին, ներկայացված կատարումներն էլ հանրամատչելի էին և սիրված:
Կողք կողքի ելույթ ունեցող սաների համար սա առաջին բեմելն էր, մյուսներն առավել փորձառու էին:
Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբի կատարումներով, որին հաջորդեցին դաշնամուրի, ջութակի, դուդուկի, լարային և ազգային գործիքների, վոկալ դասարանների սաների կատարումները:

26.12.24 ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացման ևս մեկ հարթակ
«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Անի Պետեյանը և բաժնի առաջատար մասնագետ Անի Աբրահամյանը, որոնք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որպես համայնքի երիտասարդ աշխատողներ, նոյեմբեր ամսին մասնակցել էին «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացներին: Ամփոփիչ հանդիպման ... Մանրամասն
26.12.24 «Հեքիաթ»-ի ամանորյա ղողանջները
Նախատոնական տրամադրությունն ու աշխույժ եռուզեռն ամենուր է, որը, նախևառաջ, վարակել է փոքրիկներին: Սևան համայնքի բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններում օրեր շարունակ միմյանց են հաջորդում տոնական հանդեսներն ու ցերեկույթները` զարդարված դահլիճների, տոնածառի, երգ ու պարի, Ձմեռ պապիկի, Ձյունանուշի, նվերների ուղեկցությամբ: Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում յուրովի են նախապատրաստվել սիրված ու սպասված օրվան: Կազմակերպված միջոցառումն ուղեկցվեց տոնին համահունչ զարդարված դահլիճում՝ բարձր և ուրախ տրամադրությամբ, իսկ փոքրիկներն էլ իրենց հատուկ անմիջականությամբ ճանապարհեցին 2024 թվականը: Մանկապարտեզի սաները ներկաներին տեղափոխել էին հրաշքներով լի աշխարհ, որտեղ գույների հրավառություն ... Մանրամասն
26.12.24 Տարեմուտի շեմին

Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի արվեստի դպրոցում հերթական միջոցառումը տոնական էր. ճանապարհում էին հերթական տարին համերգային ծրագրով և ցուցահանդեսով:
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում գործող հնարավորություն է ընձեռել բնակավայրի երեխաներին ծանոթանալ արվեստի մի քանի ճյուղերին, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ:
Լճաշենի արվեստի դպրոցում գործող երաժշտական և նկարչական խմբերում շուրջ 70 երեխա շվի, կլառնետ, դուդուկ, դաշնամուր, դհոլ գործիքներն է բացահայտում, վոկալային տվյալները կատարելագործում, մտքի ու ձեռքի համադրմամբ կտավին հանձնում իր երևակայական աշխարհի գույներն ու պատկերները:
Տարվա ընթացքում ձեռք բերվածն էլ դարձել էր նկարչական ու ձեռքի աշխատանք, երաժշտական կատարում, որը ներկաներին պատճառեց մեծ բավականություն:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner