Խորհրդակցության սկզբում բաժինների պետերը, վարչական ղեկավարները, և բաժինների աշխատանքներ համակարգողները ներկայացրին տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Աշխատանքների ներկայացումից հետո տրվեցին համապատասխան հանձնարարականներ
Հանձնարարվեց`
Ա. Հովհաննիսյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն հանրակրթությունից դուրս մնացած աշակերտների վերաբերյալ` համագործակցելով հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ. - Ներկայացնել տեղեկատվություն ՆՈՒՀ-երում իրականացված ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ. - Նոր ուսումնական տարվա առթիվ կատարել շրջայցեր համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում, գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել տեղեկատվություն ընդունելության կազմակերպման վերաբերյալ.
Ա. Հարությունյանին`
- Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի բնակարանային ֆոնդի հետ կապված առկա խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ.
Ա. Ղուկասյանին՝
- Սևան համայնքի բնակավայրերում ոռոգման ցանցի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման տարբերակների ներկայացում` համագործակցելով վարչական ղեկավարների հետ. - Նախապատրաստական աշխատանքների իրականացում Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի աշխատանքների հետ կապված.
Զ. Հարությունյանին`
- «Խելացի անասնագոմերի կառուցում» ծրագրի հետ կապված բնակավայրերում իրազեկման հանդիպումների կազմակերպում. - Սեպտեմբերի 6-ին կազմակերպվող հանդիպման նախապատրաստական աշխատանքների իրականացում` մասնակցությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների. - Նալբանդյան փողոցի թիվ 30 շենքի առկա վիճակի և խնդիրների կարգավորման վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն.
Մ. Մկրտչյանին`
- 2024թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում. - Հսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքում իրականացվող շինարարական օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ` համագործակցելով վարչական ղեկավարների հետ. - Ներկայացնել տեղեկատվություն Սևան քաղաքի ճանապարհային սխեմայի կազմման աշխատանքների վերաբերյալ.
Վարչական ղեկավարներին`
- Բնակիչներին իրազեկել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական նշանակության ծրագրերի, դրանց մասնակցության պայմանների վերաբերյալ: |