Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 27/01/2025 11:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավարի տեղակալն անդրադարձ կատարեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Նախապատրաստել Սևան համայնքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստի հարցերը.
- Հանձնարարել ՀՈԱԿ-ների տնօրեններին փետրվարի 3-ից ՀՈԱԿ-ների վերաբացման հետ կապված իրականացնել նախապատրաստական և տեխնիկական մի շարք աշխատանքներ.

Մ. Ռաֆայելյանին`

- Նախապատրաստել 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, համայնքի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը ներկայացնելու համար.
- Համագործակցել «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ՝ աղբահանության դիմաց գանձվող վարձավճարների հավաքագրման, դրանք ընթացիկ բյուջեում ներառելու համար.

Ն. Հարությունյանին`

- Համագործակցել ՀՈԱԿ-ների տնօրենների հետ և ներկայացնել տեղեկատվություն փետրվարի 3-ին վերաբացվող ՀՈԱԿ-ների տնօրենների կողմից իրականացված ընթացիկ աշխատանքների վերաբերյալ.
- Ներկայացնել ժամանակացույց արտադպրոցական հաստատություններում 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմակերպվող միջոցառումների և նախաձեռնությունների վերաբերյալ.

Ռ. Մանուկյանին`

- Համագործակցելով վարչական ղեկավարների հետ՝ բնակիչներին ծանուցել գյուղատնտեսության ոլորտի պետական ծրագրերի վերաբերյալ.

Մ. Մկրտչյանին`

- Ներկայացնել տեղեկատվություն Լճաշեն բնակավայրում խորքային հորի կարգավիճակի վերաբերյալ և անհրաժեշտ տեղեկատվությունն ուղարկել Ջրային կոմիտե.
- Հետևել բնակավայրերում ընթացող շինարարական աշխատանքներին, քաղաքաշինական նորմերի պահպանմանը և ընթացիկ աշխատանքներին.
- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա գյուղատնտեսական և արտադրական նշանակության տարածքների վերաբերյալ.

Դ. Թորոսյանին`

- Իրականացնել վերահսկողություն Սևան համայնքում իրականացվող էներգաարդյունավետության ծրագրի նկատմամ.
- Համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստել 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը.
- Համագործակցել GIZ կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համայնքում նախատեսված ծրագրերի իրականացման համար.


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner