Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 17
 
Համար 17Ամսաթիվ 16/09/2024 11:00
Վարող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ, ՊԱՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍՈՒՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ՄԿՐՏՉՅԱՆ, ԴԱՎԻԹ ԹՈՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻԱՆԱ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՌԱԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

Բնակավայրերի վարչական ղեկավարներ Խորհրդակցության սկզբում մասնակիցները ներկայացրին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն, որին հաջորդեցին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հանձնարարականները

Հանձնարարվեց`

Ա. Ղուկասյանին`

- Համագործակցել բնակավայրերի ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա գերեզմանատների վերաբերյալ.
- Հետևել փաստաթղթաշրջանառությանը.
- 2025 թվականի համար համայնքի կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի ներկայացման համար հանրային լսման կազմակերպում. - Սևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի նախապատրաստական աշխատանքների իրականացում.
- Սեպտեմբերի 21-ին համայնքում կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

Մ. Ռաֆայելյանին`

- Սևան համայնքի ՆՈՒՀ-երին գրենական պիտույքների համար հատկացվող գումարների համար ՆՈՒՀ-երի տնօրեններից ներկայացված պահանջագրերի քննարկում.
- Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի մասով աշխատանքների իրականացում.
- Շարունակել աշխատանքները խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկման ուղղությամբ, կազմակերպել նրանց կողմից պարտքերի վճարման գործընթացը.

Ն. Հարությունյանին`

- Սեպտեմբերի 21-ին համայնքում տեղի ունեցող միջոցառման նախապատրաստական աշխատանքների իրականացում.
- ՀՈԱԿ-ներում նոր ուսումնական տարվա հետ կապված առաջնահերթությունների և խնդիրների հավաքագրում.
- Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքների վերակազմակերպում, խստորեն հետևել դատական նիստերի մասնակցությանը.

Ռ. Մանուկյանին`

- Համագործակցել վարչական ղեկավարների հետ և ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում սպանդանոցների կառուցման անհրաժեշտության մասին.
- Գերատեսչություններին ներկայացնելու համար նախապատրաստել համապատասխան տեղեկատվություն-հաշվետվություններ գյուղատնտեսական աշխատանքների մասով.
- Պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն աշնանային գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ցուցանիշների վերաբերյալ.

Պ. Պետրոսյանին`

- Շարունակել աշխատանքները համայնքի տարածքում ինքնակամ տեղադրված կառույցների սեփականատերերի հետ, ըստ անհրաժեշտության նախապատրաստել փաստաթղթեր վարչական վարույթ իրականացնելու համար.

Մ. Մկրտչյանին`

- Շարունակել մշտադիտարկման աշխատանքները համայնքի տարածքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի շինաշխատանքների նկատմամբ.
- Կազմակերպել համայնքի վարչական տարածքով անցնող ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներն ավարտին հասցնելու գործընթացը.

Վարչական ղեկավարներին`

- Ներկայացնել տեղեկատվություն բնակավայրերում առկա գերեզմանատների և դրանց կարգավիճակի վերաբերյալ.
- Բնակիչներին իրազեկել պետական գյուղատնտեսական աջակցման ծրագրերի վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner